20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քնելուց առաջ խորհենք մի պարզ բանի մասին, որ պատահում է բոլորիս հետ

Այսօր խորհենք մի պարզ բանի մասին, որ պատահում է բոլորիս հետ: Ես չեմ կարող դատել որևէ մեկին շատ պարզ պատճառով: Եթե Աստված Իր մի շողը չգցեր ու ինձ`բազմավրեպիս խավարի մեջ չգտներ, ես մինչև հիմա այնտեղ էլ կմնայի:

Որովհետև եղծանելի մարմինը առանց Աստծո օգնության և միջամտությամբ չի կարող վեր բարձրանա, բայց վար` ինչքան ուզեք: Մարդու մտածումները անստույգ են, երևակայական են և մարդը չի կարող հասկանալ աստծո խորհուրդները, եթե Աստված նրան չբարձրացնի:

Հիշում եք Ավետարանի այն հատվածը, որ Փիլիպոսին Տիրոջ հրեշտակը ասաց, վեր կաց ու գնա հարավի կողմը, որովհետև Աստված ծրագիր ուներ ներքինու մկրտության և դարձի հետ կապված: Աստված տեսնում է մեղավոր մարդու մեջ մի առաքինություն, կամ նվիրում, ուղարկում է մի ուրիշ մեկին և այդ մեկի միջոցով լինում է սրտի մեջ փոփոխություն:

Ուրեմն մի մեղադրիր ոչ մեկին, այլ մտահոգվիր ու աղոթիր, որ Աստված նրան հանի այդտեղից: Մի շտապիր դատել,Աստված ծրագիր ունի մեղավոր մարդու համար, այնպես, ինչպես ինձ ու քեզ մի օր հանեց խավարից: Հավատացնում եմ այսպես շատ հեշտ է ապրել, առանց ուրիշի բեռի: Փորձեք, համոզվեք: Կտեսնեք, որ դատելով ենթակայի մոտ բան չի փոխվում, բայց մենք դառնում ենք չար ու մեղադրող: Բարի, խաղաղ և առանց այլոց մեղադրանքի գիշեր եմ մաղթում բոլորիս:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ