24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանն է խառնվել՝ «ոտքը հետ քաշել գազից». Հրապարակ

Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը վերջի­վերջո «խառնվել» է ԲՀԿ՝ Առինջ մոլ-ՊԵԿ դեբատին: ԲՀԿ-ին հրա­հանգվել է «ստոպ տալ, ոտքը հետ քաշել գազից», ՊԵԿ-ին էլ ասվել է՝ ստուգումներն անցկացնել խիստ կոռեկտ, աշխատակիցներին չնեղացնել: Դրանից առաջ էլ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վարդան Հարությունյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ: Նրանք վաղուցվա ընկերներ են, ավելին՝ Վ. Հա­րությունյանի աշխատանքային վերելքում Ծառուկյանն անմասն չէ: Ծառուկյանը նրան ասել է. «Գիտես, ես էդտեղից փող չունեմ, առեւտրա­կանները ձրի են կանգնում, որ եթե հարկային ակնկալիքներ ունեք «Առինջ մոլից», ես կրկնա­կին իմ գրպանից տամ»: Եվ կողմերի միջեւ հա­մաձայնություն է կայացել, ՊԵԿ-ը խոստացել է «վայրագությունների» չդիմել, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ շաբաթ օրը «Փարավոնում» կայա­ցած խմբակցության նիստի ժամանակ հորդորել է «թայմ աութ» վերցնել:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ