24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օրենքի հետ կանչման խնդիր չկա օրակարգում. Շարմազանով

«Սա արդեն երրորդ հանդիպումն է լինելու հանուն գիտության զարգացման: Այն ձևաչափը, որ ընտրվել է, վերջնական տարբերակն առաջարկել են մեր ուսանող ընկերները»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ ուսանողների հետ համաձայնեցված է եղել, որ հանդիպմանը երկու կողմից էլ 5 հոգի մասնակցի: Որպես նիստը վարող՝ Շարմազանովը խոստացավ ունենալ հնարավորինս նեյտրալ դիրքորոշում:«Թե ուսանողները, թե պատգամավորները, թե կառավարությունը կառուցողական են տրամադրված: Ես չեմ կարծում, որ բոլոր հարցերը պետք է միանգամից լուծում ստանան, մանավանդ օրենքն արդեն ընդունվել է, օրենքն իրականություն է, և օրենքի հետ կանչման խնդիր չկա օրակարգում: Կքննարկենք, կտեսնենք, նաև ենթաօրենսդրական ակտերն ենք քննարկելու, միացյալ ուժերով պետք է արձանագրենք, թե ինչ են առաջարկում կողմերը: Եթե տեսնենք, որ կառավարության որոշումներից հետո ուսանողների մտահոգությունները չեն փարատվել, բոլորն օրենքներն էլ նրա համար են, որ մի օր բարեփոխվեն: Եթե Սահմանադրությունն է բարեփոխվում, օրենքներն էլ կարող են բարեփոխվել»,-հայտարարեց Շարմազանովը: 

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ ընդհանուր արդյունքի գալու համար  ակտիվ պետք է աշխատեն կառավարության գործընկերները, նախարարները, այդտեղ՝ աշխատանքային խմբերում, իհարկե, ներառված կլինեն նաև պատգամավորները, եթե ուսանողները դեմ չլինեն: «Քննարկումն ուղիղ եթերում կլինի, որպեսզի ավելորդ մեկնաբանությունների տեղիք չտրվի: Նիստը լինելու է դռնփակ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ