25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արա Բաբլոյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրենին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրեն Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրին:

Արա Բաբլոյանը շնորհավորել է տիկնոջը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում:

ՀՀ ԱԺ նախագահը արժեւորել է ԵԱՀԿ ջանքերը տարածաշրջանում անվտանգություն եւ կայունություն հաստատելու գործում:

Խորհրդարանի նախագահի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը՝ որպես գործուն եւ միակ ձեւաչափ:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ԵԱՀԿ անդամ երկրներում ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ ԽՎ եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ կողմից անաչառ դիտորդական առաքելությունների իրականացումը:

Արա Բաբլոյանը նշել է, որ Ընտրական օրենսգրքի մշակման եւ ընտրությունների որակի բարձրացմանն ուղղված աշխատանքների ընթացքում Հայաստանը մշտապես համագործակցել է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ: Նա շնորհակալություն է հայտնել միջազգային կառույցներին Հայաստանում ընտրական համակարգի բարեփոխմանը նպաստելու համար: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցին, որով ընտրությունները գնահատվել են որպես լավ կազմակերպված:

Արա Բաբլոյանը խոսել է նաեւ մեր երկրում սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացի, այս գումարման խորհրդարանում կանանց եւ ազգային փոքրամասնությունների ներկայացվածության, ընդդիմության իրավունքների ավելացման մասին:

Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է իր ղեկավարած կառույցի համագործակցությունը Հայաստանի հետ: Տիկին Գիսլադոտիրն անդրադարձել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության կողմից տրված գնահատականին եւ ընդգծել մեր երկրում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ կատարվող քայլերի կարեւորությունը:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրենն անդրադարձել է նաեւ խորհրդարանում կանանց ներգրավվածությանն առնչվող հարցերին, կիսանախագահականից խորհրդարանական կառավարման մոդելին անցմանը եւ մարդու իրավունքների պաշտպանության զարգացման ուղղությամբ կատարվող քայլերին:

Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը նպաստելու համար: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ