19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սոցիալական անարդարության հետևանքները նկատելի են նաև բանակում

 

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը պնդում է ՝ ապացուցված է, որ կրթությունն առանց դադարի ավելի արդյունավետ է: Այս մասին վերջինս նշեվ լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
«Զինվորը, որ այսօր գնում է բանակ, պետք է լրացուցիչ կրթություն ստանա, բանակը պետք է լրացուցիչ միջոցներ տրամադրի՝ այդ կրթությունն ապահովելու համար: Դա նշանակում է՝ անվերապահ ընդունել, որ դպրոցը պետք է շարունակ անգրագետ հասարակություն արտադրի մեզ համար, այդ արտադրանքն այդպես անգրագետ պետք է գնա բանակ, և բանակը պետք է զբաղվի նրանց կրթությամբ:
Իսկ հասարակության մյուս հատվածն այդպես անգրագետ էլ պետք է մնա: Ես գուցե մի քիչ շահարկելով եմ սա ասում, բայց, ի վերջո, ծրագիրը հանգում է դրան: Կրթության և գիտության միջոցների նվազեցման տրամաբանությունը բերում է նրան, որ կյանքի կառուցվածքում ամեն ինչ պետք է անել բանակին սպասարկելու համար, և սա է մեր նախարարի «Ազգ-բանակ»-ը»,- ասաց ազգագրագետը:
Ըստ բանախոսի՝ հայոց բանակում սոցիալական արդարության խնդիր կա։

«Մինչև հիմա ՊՆ-ն սոցիալական արդարության մասին բարձրաձայն խոսելիս՝ երբեք չի անդրադառնում նախագահի դռները ծեծող սևազգեստ մայրերի խնդրին: Ինչո՞ւ մենք չենք քննարկում ռազմական գիտելիքի մատուցման և ստեղծման ալտերնատիվ ձևերը, ինչո՞ւ մեր հասարակության մեջ «մարտունակություն» բառը բացառապես կապվում է բանակի հետ: Ես կարծում եմ, որ շատ հստակ պետք է հասկանանք՝ ինչ ենք ուզում. մարտունակ հասարակությո՞ւն, թե՞ բանակ, որտեղ մանվելգրիգորյանների միջոցով պարտադրվում է սպայի չեղած արժանապատվությունը զոռով հասարակության մեջ ներդնելու խնդիրը», – նշեց բանախոսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ