25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Նժդեհի կյանքն ու գործունեությունն ուսումնասիրողը չի կարող նրան անվանել ֆաշիստ» (տեսանյութ)

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ ռուսական «Զվեզդա»-ի՝ ՀՀԿ-ին ու Գարեգին Նժդեհին ուղղված քննադատություններին: Ըստ Սահակյանի՝ կարող են տարբեր ուղղորդումներ լինել կամ չլինել: «Չեմ կարծում, որ Նժդեհի կյանքն ու գործունեությունն ուսումնասիրողը կարող է նրան անվանել ֆաշիստ, կամ որ մենք ֆաշիզմի կրողներն ենք»:

Նա նշեց, որ Նժդեհի գործունեությունը եղել է նրա համար, որ մեր ազգը զերծ պահի բնաջնջումից: 

Հիշեցնենք, որ ռուսական «Звезда» հեռուստաալիքի եթերում «Прогнозы с Вероникой Крашенинниковой» հաղորդման ժամանակ հեղինակ եւ վարող Վերոնիկա Կրաշեննիկովան խոսել է Գարեգին Նժդեհից ու նրան համեմատել է ուկրաինացի ֆաշիստ Ստեփան Բանդերայի հետ եւ Նժդեհի գաղափարախոսությունը որակել որպես ֆաշիստական:

Լրագրողն անգամ նմանություններ է փորձել գտնել Հայաստանի հանրապետական կուսակցության եւ Գերմանիայի նացիոնալ սոցիալիստական կուսակցության զինանշանների միջեւ, համեմատել է դրանք։

Ապա ռուսական կողմը պաշտոնական նամակով դիմել է հայկականին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ