12 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Ինչպես է անցել ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը

g_image

Նոյեմբերի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ այցը խորհրդանշական է, քանի որ այն տեղի է ունենում Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 20-ամյա հոբելյանական տարում:

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ավանդական ջերմ ընդունելության համար՝ արտգործնախարար Լավրովը նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քառորդդարյա պատմության ընթացքում հայ-ռուսաստանյան հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել։

Հանդիպմանը հանգամանալից քննարկում տեղի ունեցավ երկկողմ օրակարգային հարցերի շուրջ, մտքեր փոխանակվեցին երկու երկրների Նախագահների այս տարվա ընթացքում տեղի ունեցած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման շուրջ:

ԱԳ նախարարները գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների միջև ակտիվ փոխգործակցություն է ծավալվում ինչպես միջկառավարական, այնպես էլ միջխորհրդարանական ձևաչափերում և կարևորեցին երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների ղեկավարների պարբերական փոխայցելությունները:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձ կատարեցին արտաքին քաղաքական համադրման, ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ, ԵԽ, ՍԾՏՀԿ և միջազգային բազմակողմ այլ հարթակներում փոխգործակցության հետ կապված հարցերին: Արձանագրվեց, որ բազմաթիվ հարցերի շուրջ երկու երկրների տեսակետները համընկնում են։

Զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին երկկողմ տնտեսական փոխգործակցության ակտիվացման և առևտրաշրջանառության աճի կապակապցությամբ:

Նախարարներն ընդգծեցին, որ օրեր առաջ երկու երկրների Նախագահների կողմից Տրետյակովյան պատկերասրահում ազդարարված` Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի մեկնարկը վկայում է մշակույթի ոլորտում համագործակցության առկա բարձր մակարդակի մասին:

Հանդիպման օրակարգում կարևոր տեղ էր զբաղեցնում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներն անդրադարձան Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումներին:

Էդվարդ Նալնանդյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ։ Անդրադարձ կատարվեց Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ջանքերին:

Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների 2017-2018թթ. ծրագիրը։

Այնուհետև Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։

Նույն օրը՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Հայաստանի ազգային պատկերասրահում բացեցին «Հայաստան-Ռուսաստան. դարերով կոփված բարեկամություն» խորագրով պատմավավերագրական ցուցահանդեսը։

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ