19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Թուրքը որ սահմանն անցավ, ասպիրանտի թղթերը զրահ ու տանկ են դառնալո՞ւ»

«… Իմ ընտանիքի գլխին թուրքի գնդակները պետք է հեղվեն, իսկ իրենցը ծափահարությունները ,հա՞ … Թուրքը որ սահմանն անցավ, ասպիրանտի թղթերը զրահ ու տանկ են դառնալո՞ւ … Երկու օր առաջ բզկտում էին մեր դիրքերը, գային ու կանգնեին իրենց փայտե ամբիոններով ու իսկապես  «թղթե»  գիտությամբ …Ես դեմ չեմ կիրթ ու ուսյալ, գիտնական լինելուն, բայց երբ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԼԻՆԵԼ- ՉԼԻՆԵԼՈՒ հարցականի ներքո է, ԼԻՆԵԼԸ միայն բանակն է որոշում …

Ինչո՞ւ  ապրիլան պատերազմին ես ու իմ նման հազարավոր կամավորականներ մեկնեցինք առաջնագիծ, որովհետև վտանգն առերես էր, թուրքը մեր կոկորդն էր ուզում կրծել,իսկ մեր « իմացության ծարավները»  այդ նույն ժամանակ երևի «գիտության ապառաժ կրծելով », էին զբաղված …

Միթե՞ այսքան ժամանակ չհամոզվեցինք, որ մեր դիվանագիտական թվանքը ժանգոտված է ու չի գործում և միայն ձեռքներիս զենքն է հաղթում …»:

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանի գրառումը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ