19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բելառուս խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկը եւ հանձնաժողովի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ նոյեմբերի 21-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում:

«Այն, ինչ տեսանք ու լսեցինք, իհարկե, չի տեղավորվում նորմալ մարդու ուղեղում եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող էր նման բան պատահել: Ոչնչացվել են խաղաղ ու անմեղ մարդիկ, ովքեր ցանկացել են ապրել իրենց հարազատ հողում»,-ասել է Բոլեսլավ Պիրշտուկը:

Նա հույս է հայտնել, որ պատմական ճշմարտությունը կվերականգնվի:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ