20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Տրանսպորտի նախարարությունը այս օրերին կաշխատի հատուկ ռեժիմով

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ աշխատելու է հատուկ ռեժիմով:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման շրջանն արդեն մեկնարկել է:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ճանապարհների պահպանումն ու շահագործումն ապահովող ստորաբաժանումներին խիստ հանձնարարական է տվել առաջին իսկ տեղումների դեպքում, անկախ օրվա ժամից, ճանապարհների մաքրման եւ աղ ու ավազով մշակման աշխատանքներն անհապաղ սկսելու վերաբերյալ, այդ թվում եւ գիշերային ժամերին` չսպասելով լուսաբացին:

Ձմեռային տարեշրջանի ամբողջ ընթացքում նախարարության պաշտոնական կայքում եւ ԶԼՄ-ներով պարբերաբար լրատվություն կտրամադրվի ՀՀ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վիճակի վերաբերյալ, իսկ եղանակային պայմանների կտրուկ փոփոխության դեպքում օպերատիվ տեղեկատվության պարբերականությունը, ըստ անհրաժեշտության, կավելանա:

Այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին եւ անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, կարող են ճանապարհների անցանելիության մասին ամբողջական, օպերատիվ տեղեկատվություն ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

Ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանում հեռախոսահամարը գործելու է շուրջօրյա: Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հայաստանը նոյեմբերի 22-ին վաղ առավոտից գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ ձյան տեսքով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ