20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Օրենքն արդեն ընդունվել է, սպասենք նախագահի դիրքորոշմանը. Կ. Նահապետյան

«Փոփոխությունների հույս միշտ էլ կա, նայած ՝ փոփոխություն ասելով ինչ եք հասկանում»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` անդրադառնալով տարկետման իրավունքը սահմանափակող աղմկահարույց օրինագծին:

Նա հիշեցրեց, որ զինվորական ծառայության, զինծառայողի կարգավիճակի, պաշտպանության մասին օրենքներն արդեն ընդունվել են: «Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամների հետ մինչև համապատասխան օրինագծի երկրորդ տարբերակի քննարկումը հանդիպում եմ ունեցել նրանց հետ: Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը: Մենք միշտ պատրաստակամ ենք եղել հասարակության տարբեր շերտերի հետ հանդիպելու, քննարկելու տարբեր հարցեր»,-հավելեց Նահապետյանը:

Հարցին, թե կա պատրաստակամություն կատարել երիտասարդների պահանջը՝ վերականգնել տարկետման իրավունքը, նա պատասխանեց. «Օրենքն արդեն ընդունվել է, կոնկրետ այդ հարցի հետ կապված՝ կա հստակ կարգավորում: Կան որոշակի կարգավորումներ, որ վերաբերում են Կառավարության լիազորություններին, և Կառավարությունը օրենսդրական առանձին նորմերի իրականացման հետ կապված պետք է իրականացնի առանձին որոշումներ: Այդ շրջանակում կարող ենք համակողմանի քննարկում ունենալ, հանդես գալ առաջարկներով, լսել երիտասարդներին:

Այս պահին հանրապետության նախագահի կողմից սա դեռ չի ստորագրվել:

Սպասենք հանրապետության նախագահի դիրքորոշմանը, դրանից հետո կանդրադառնանք այդ հարցին: Այս փուլում ԱԺ-ն որևէ կերպ չի կարող անդրադառնալ դեռևս չստորագրված օրենքին: ԱԺ-ն երկու ընթերցմամբ քննարկել է նախագիծը և ընդունել է», – հավելեց նա:

Նա նաեւ նշեց, որ ամբողջական տեսքով հարցերին կանդրադառնան այս քննարկումների ժամանակ, երբ ուսանողները հստակ կներկայացնեն իրենց առաջարկները եւ իրենք այդ ժամանակ էլ յուրաքանչյուր առաջարկին կանդրադառնան:

Հիշեցնենք, որ վաղը կեսօրին կայանալու է պատգամավորի և տարկետման սահմանափակմանը դեմ ուսանողների կլոր սեղան քննարկումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ