28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հովհաննես Սահակյանն անդրադառնում է Ժակի բարձրացրած հարցին (տեսանյութ)

«Նվազագույն կենսաթոշակի չափը 16 հազար դրամ է: Իհարկե, ես կարող եմ ասել, որ դա երբևէ չի կարող բավարարել և համադրելի լինել նվազագույն զանգվածի  չափին: Որպես ծառայության պետ՝ ուրախ կլինեմ, որ կարողանանք այդ շեմերը բարձրացնել: Գտնում եմ, որ առաջիկայում կայունացման բյուջեն, որ սահմանել է կառավարությունը, առաջիկա տարիներին բախտ կվիճակվի նշել կենսաթոշակների չափի բարձրացումը»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը:

Ինչ վերաբերում է վարչապետի հանձնարարականներից մեկին, որ մեծացվի տարեցների նկատմամբ եղած պահանջարկն աշխատաշուկայում, ապա Հ. Սահակյանը նկատեց, որ շատ դեպքերում տեսնում են, որ նորմալ, երիտասարդ կադրերի խնդիր կա օրինակ՝ հենց իրենց ոլորտում: «Օրինակ՝ կենսաթոշակից հասկացողները, մենք քաղաքականություն մշակողներն ենք, իրականացնողներն ենք կամ վարչարարություն անողները: Ներքևի օղակում մասնագետներն ամենօրյա առնչություն ունեն յուրաքանչյուր կենսաթոշակի գործի հետ, դրա համար պետք է նաև տարիք առումով փորձառություն ունենաս: Այս խնդիրներն են, որ վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է բարձրացնել, նաև տարեցներին, ովքեր պատրաստակամ են, ընդգրկել, նաև նրանք շատ դժվար են համակերպվում մտքին, որ այլևս չպիտի աշխատեն ու պետք է գնան տուն, իրենց թոռնիկների հետ խաղան»:

Խոսելով վերջերս հաղորդավար Ժակի բարձրացրած հարցից, որ առանց զգուշացնելու իր երեխային զրկել են սոցիալական նպաստից՝ նա նշեց, որ շահառուները շատ են, օրենսդրությամբ չունեն այնպիսի գործառույթ, որ օրինակ՝ երբ փոխվում է թոշակի ձևը, ծանուցեն, տեղեկացնեն, դրա համար նյութական ռեսուրսներ են հարկավոր: «Շատ չնչին տոկոս է, երբ օրինակ՝ կենսաթոշակի տարիքին հասնում է, և մարդը չի ուզում գնալ, թոշակ ստանալ: Նույնն էլ նպաստների առոււմով, եթե լինում են բացթողումներ, պետք է ավելի ուշադիր լինել»:

Դժգոհությունների մասով, թե թղթաբանությունը շատ է, Հովհաննես Սահակյանն ասաց, որ հիմա տարբեր քայլեր են ձեռնարկվում պարզեցման ու առցանց համակարգի ներդրման ուղղությամբ:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ