19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Նուբարաշենի” աշխատակիցը դանակահարել է դատապարտյալին. Ժողովուրդ

Սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը “Նուբարաշեն” ՔԿՀ-ի բուժմասում բուժակը դանակով հարձակվել է դատապարտյալ Արտակ Հակոբյանի վրա եւ փորձել այն սիրտը մտցնել:

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ Արտակին օգնության է հասել մյուս դատապարտյալը, ում միջամտության արդյունքում դանակի հարվածի ուղղությունը շեղվել եւ վնասել է Արտակի ձեռքը:

Սակայն ՔԿՎ լրատվության պատասխանատու Գոռ Ղլեչյանը հերքեց՝ ասելով. “”Նուբարաշեն”-ում նման բան չի եղել”: Մինչդեռ թերթի աղբյուրները վստահեցնում են, որ չի բացառվում՝ կատարվածն առնչություն ունի “Գորիս” ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալ Մարեկ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ:

Բանն այն է, որ Մարեկ Հարությունյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման` դատապարտյալ Արտակ Հակոբյանից եւ նրա հարազատներից կաշառք տալու պատրվակով խարդախությամբ 4000 դոլար հափշտակելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ