19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գյումրվա Էրքյուլ Պուարոն ռեկտորն է

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Շիրակի պետական համալսարանում վերջին աղմկահարույց զարգացումներից հետո տիրող մթնոլորտին.

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր, «դավադրությունների տեսության» սիրահար Սահակ Մինասյանը «կոլխոզնիկների, սովխոզնիկների եւ պրոլետարիատի բազմաթիվ ներկայացուցիչների խնդրանքով» այսօր կրկին մամլո ասուլիս էր հրավիրել … Միամիտ մամլո ասուլիսների սույն սիրահարի զավեշտալի «բացահայտումներն» ուղղակի ծիծաղելի են … Սեփական հանցագործությունները մեղմելու նպատակով, «խելացի դեմք» ընդունելով` Սահակ Մինասյանը հիմա էլ հայտարարում է, որ, նախ մենք պատվեր ենք կատարում՝ չնշելով մեր պատվիրատուի անունը եւ երկար տարիներ փաստեր ենք հավաքել նաեւ նախկին ռեկտորի դեմ, իսկ բուհի խնդիրներն էլ 5-6 տարվա վաղեմություն ունեն … Հատուկ նշեմ, որ բացարձակապես կրկնվելու նպատակ չունեմ եւ չեմ էլ անդրադառնա Սահակ Մինասյանի զազրախոսություններին, քանի որ բազմիցս ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՈՎ անդրադարձել եմ դրանց եւ բազմիցս բացահայտել եմ ռեկտորի ՍՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ …

Նախ, ամեն մարդ իր արշինով է չափում դիմացինին… Եթե Սահակ Մինասյանին ոմանք օգտագործել են եւ մինչեւ հիմա օգտագործում են, ապա դա չի նշանակում, որ մեզ էլ կարող են օգտագործել… Սահակ Մինասյանը շատ լավ գիտի, թե ինչն էր այս ամենի պատճառը…Եթե ցանկություն ունի, ապա կհանրայնացնեմ…

Մեր կողմից բարձրաձայնած ԲՈԼՈՐ խնդիրները վերաբերում են վերջին մի քանի ամիսներին…Ի՞նչ 5-6 տարվա մասին է խոսում Սահակ Մինասյանը…5-6 տարի առաջ բուհում ոչ ոք ինտեգրված ուսուցում չէր փորձել կիրառել,50 տոկոսով չէր կրճատում,այսպես կոչված, թերբեռնված կուրսերի լսարանային ժամերը, չէր ոչնչացնում համալսարանի գրադարանային ֆոնդի կեսից ավելին, չէր փորձում չեղարկել ուսանողների վարձավճարների զեղչերը եւ առանց ամոթի, հիմա մամլո ասուլիս տալով, հայտարարում, որ այդ խնդիրը շինծու են եղել, առանց լիցենզիաների մասնագիտություններ չէր բացի եւ այլ ապօրինություններ ու հանցագործություններ չէր անի, որոնց մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք …

Ի դեպ, այդ ապօրինությունների եւ հանցագործությունների մասին բարձրաձայնում է նաեւ պարոն Մինասյանի մտերիմ ընկերը՝ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, ով այդ ամենը անվանում է «թերություններ» …Հետաքրքիր է, ի՞նչ կապ ունի այս ամենը 5-6 տարի առաջվա հետ, որի մասին, ի դեպ, երեւի լավատեղյակ են ռեկտորը եւ իր յուրայինները, քանի որ մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել բուհում այդ ժամանակ… Ծիծաղելին այն է, որ Ագաթա Քրիստիի ստեղծած գրական հերոս՝ դետեկտիվ Էրքյուլ Պուարոյի «շապիկը հագած» Սահակ Մինասյանն այնքան դիլետանտ է, որ շատ արագ բացահայտում է սեփական պրիմիտիվությունը…Հիմա էլ Սահակ Մինասյանը փորձում է «պաշտպանել» նախկին ռեկտորին, որին մինչ այդ մեղադրում էր նախկինում կատարված «հանցանքների» մեջ, իսկ հիմա ինչ-որ անանուն մեկին է մեղադրում դրանց մեջ…Սահակ Մինասյանի այս պրիմիտիվ խաղը հատուկ նպատակ ունի. իբրեւ թե պաշտպանելով նախկին ռեկտորին` փորձում է ապացուցել, որ վերջինս լավ չի աշխատել, եթե նրա օրոք ապօրինություններ են եղել…Գյումրվա ժամանակակից դետեկտիվ Էրքյուլ Պուարո-Սահակ Մինասյանի հագին շատ մեծ է Ագաթա Քրիստիի գրական հերոսի շապիկը …Վերջինս այսքան պրիմիտիվ չի եղել իր հաշվարկներում … Կամ էլ Սահակ Մինասյանը այս թատերական ներկայացումը կազմակերպել էր լրագրողների եւ իր երկրպագուների համար…Իսկ եթե նա իրոք մեղավորներին գիտի, ապա կառաջարկեմ Սահակ Մինասյանին դիմել համապատասխան մարմիններին հետաքննություն անցկացնելու համար…Դա մեզ բացարձակ չի կաշկանդում եւ դա մեր խնդիրը չէ … Պարոն Մինասյանը միտումնավոր է «5-6 տարվա խնդիրների մասին» խոսում՝ եւս մեկ նպատակ հետապնդելով՝ շեղել մեզ եւ ձեւավորել կեղծ օրակագ… Այդ բանը նրա մոտ եւս չի ստացվի:

Չգիտեմ, թե ովքեր են այս մամլո ասուլիսի «հեղինակները», բայց կասեմ, որ ձեր հաճախորդին շատ վատ վիճակում եք կրկին դրել … Ինչ-որ ակնարկներ է անում եւ անուններ չի տալիս…Սա պատիվ չի բերում ոչ մեկին եւ տղամարդուն վայել չէ … «Մամլո ասուլիսի» ժամանակ հնչած անհոդաբաշխ եւ մեկը մյուսին հակասող մտքերին չեմ անդրադառնա, քանի որ բազմիցս անդրադարձել եմ դրանց բոլորին՝ բավական մանրամասն եւ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՈՎ… Սահակ Մինասյանը մեզ պատվեր կատարողներ անվանելով` չի բացահայտում, թե ո՞վ է իրեն պատվիրել անցնել հարձակման, որը բավական վատ եւ անորակ ստացվեց ՀՀԿ-ի պաշտպանությունը ՏԻՄ ընտրություններում առուծախի առարկա դարձրած Սահակ Մինասյանի մոտ…Երեւի փորձում է այս քայլով նաեւ շեղել ՀՀԿ վերնախավի ուշադրությունը այն խայտառակությունների վերաբերյալ, որոնք բացահայտվեցին նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ Շիրակի մարզում ՀՀԿ-ն խայտառակ պարտություն կրեց, որը Սահակ Մինասյանը բնութագրեց որպես հաղթանակ, որը տոնել է ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը … Հետաքրքիր է, իսկ եթե ՀՅԴ-ն դուրս գա կոալիցիայից, ապա ինչպե՞ս է ՀՅԴ-ի այդ նույն հաղթանակը մեկնաբանելու ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարը…ՀՀԿ-ի հաղթանակած տեղում էլ Սահակ Մինասյանը հանդես է եկել ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված թեկնածուի դեմ…

Ի դեպ, քանի որ Սահակ Մինասյանն արդեն երրորդ միամիտ եւ պլանավորված մամլո ասուլիսներն է կազմակերպում եւ անդրադառնում է մեր կողմից բարձրաձայնած հարցերին եւ արդեն հոգնեցուցիչ է լսել նրա նույն հարցին վերաբերող տարբեր մտքերը, որը փաստել էին նաեւ բազմաթիվ լրագրողներ, ապա առաջարկում եմ նոր թեմաներ, որոնք եւս վերաբերում են ՇՊՀ-ում Սահակ Մինասյանի կողմից ներդրված նորամուծություններին, որոնց մասին իմացել եմ վերջերս՝ «խաշ փարթիները» եւ այլ «խրախճանքները», որոնք տեղի են ունենում ՇՊՀ ռեկտորի կաբինետում եւ հարակից կաբինետներում շաբաթ եւ կիրակի օրերին…Ապացույցները բազմաթիվ են…Տեսնե՞ս այս անգամ նախորդ ռեկտորից ինչ է որպես «հանցանքի» ապացույց ներկայացնելու…

Ի գիտություն պարոն Մինասյանի, ասեմ, որ մենք էլ ենք պայքարելու նրա կողմից գործած անօրինականությունների եւ հանցագործությունների դեմ մինչեւ վերջ, որոնք նա բնութագրում է որպես բարեփոխումներ…Միայն տարական լկտին կարող է նախարարի կողմից մեղմ բնութագրված 9-10 հանցագործությունները եւ ապօրինությունները անվանել բարեփոխումներ …

Շատ ամոթ է մեկնաբանել մահացած մեկի հետ կապված դեպքերը՝միտումնավոր տարածելով ապատեղեկատվություն…Հավելեմ, որ ձեր ֆավորիտուհուն այդ մահացածը ի սրտե ատում էր եւ մասսայաբար նվաստացնում՝ անվանելով վերջինիս դեբիլ եւ անդաստիարակ, ինչպես նաեւ ԲՈԼՈՐԻ մոտ բացասաբար արտահայտվում ձեր մասին…

Հ.Գ. Որոշել էի բացարձակ չանդրադառնալ Սահակ Մինասյանի սույն զազրախոսությանը, բայց բազմաթիվ դասախոսներ եւ հազարավոր ընկերներ խնդրեցին անպայման թեթեւ արձագանքել…»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ