19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պատվե՞ր է, թե՞ աչք ունեն ռեկտորի աթոռի վրա. ՇՊՀ-ի ռեկտորը բացում է փակագծերը

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, նորից ներկայացնելով տվյալներ բուհի ներկա ու նախկին գործունեությունից:  Ռեկտորը նախ թվերով որոշ տեղեկություններ ներկայացրեց, դահլիճի հիմնանորոգման, աշխատավարձերի չափի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ընդունելության կարգերի խախտումների մասին, ապա պատասխանեց լրագրողների հարցերին:

Ս.Մինասյանն հաստատեց, որ մամուլի ասուլիսն հրավիրել է բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հորդորով, քանի որ պրոֆեսորադասախոսական անձնակազմը հոգնել է բուհի լարվածությունից, որը սկսվել է դեռ 5 տարի առաջ:

Ս.Մինասյանը որեւէ անուն չնշեց, չթվարկեց, թե ով է բուհում լարվածություն ստեղծողը կամ ստեղծողները: Նա ամեն խոսքում պնդում էր, որ այս կամ այն խախտումը չի կատարվել նախկին ռեկտորի մեղքով, թեև բոլոր խախտումները կատարվել էին հենց այն ժամանակ, երբ ռեկտոր էր  Վարդևան Գրիգորյանը:

«Այնպիսի մեթոդներով է թիրախավորումն իրականացվել, որ ուղիղ պատասխանատուն լինի ռեկտորը, այսպես ասած, փաստահավաք խումբը աշխատել է ոչ թե իմ օրոք, իմ անձով դա պայմանավորված չէ, այլ աշխատել է առնվազն 5-6 տարի առաջ»,-ասաց Ս.Մինասյանը եւ, պատասխանելով Henaran.am_ի այն հարցին, թե եթե հավաքվել են փաստերը, ապա ում շահերին են դրանք ծառայում,

«Եթե պատվեր չէր, ինչի համար էր փաստահավաք խումբը այդ ամեն ինչը պահել` բարձրաձայնելու մի օր, իրենք եւ ուսումնական պլանի կազմման մասնակից են, եւ հետեւողը, եւ համակարգողը, կազմակերպողը, ժամանակին խնդիրը դարձնեին քննարկման առարկա, բարձրաձայնեին գիտական խորհուրդում»,-ասաց Ս.Մինասյանն ու նշեց, որ ետ չի կանգնելու իր վերափոխումներից:

«Եթե մեկի մտքի ծայրից անցնում է, որ հետ ենք կանգնելու վերափոխումներից, ևհետ ենք վերադառնալու այն վիճակին, ինչ ունենք, չի լինելու նման բան, մենք չենք կատարելու դարձ ի շրջանս յուր»,-ասաց ռեկտորը:

Փոփոխության արդյունքում որոշակիորեն կրճատվեց աշխատավարձը: Ս.Մինասյանը վստահեցնում է, որ առաջիկայում բուհի վարչական մասի աշխատավարձային ֆոնդը վերանայվելու է, քանի որ հաջորդ տարի կտրուկ կրճատվում է Հաայստանում շրջանավարտների թիվը:

Ս.Մինասյանը բարձաձայնեց ևս մեկ խնդիր: Ռեկտորի խոսքով, բուհը տարիներ առաջ ասպիրանտուրայում ընդունելություն է կատարել` առանց լիցենզիայի:

Առանց լիցենզիայի բուհը ստացել է պետական պատվերի տեղեր, տարկետման իրավունքով: Տարկետման իրավունքով 2 քաղաքացի է ընդունվել, վճարովի համակարգում` 10-ից ավելի: Տարկետման իրավունքով 2 քաղաքացուց միայն մեկն է դեռեւս պաշտպանել թեկնածուական թեզ: Առանց թույլտվության ասպիրանտուրայում ընդունվել է  5-6 քաղաքացի: Իսկ թե ինչպես պաշտպանության նախարարությունը և կրթության նախարարությունը այս մասին չեն իմացել, Սահակ Մինասյանը բնութագրեց, որ վստահել են ու մտքներից չի անցել, որ կարող է մարդ ընդունեն առանց համապատասխան տեղի:

«Հիմա այս մասին խոսում եմ ստիպված, որովհետեւ դեռեւս ունենք ուսումնառությունը չավարտած հայցորդներ, որոնց լիցենզիան մենք չունենք, ես հիմա դիմելու եմ նախարարությանը, որ ելք, ճանապարհ գտնենք, մարդիկ վարձավճար են մուծել, հաճախել են, խախտվել է նրանց իրավունքը»,-ասաց ՇՊՀ ռեկտորը:

Ս.Մինասյանի տեղեկացմամբ` ՀՀ մարզային դատախազությունն այս հրապարակումներից հետո որոշ տեղեկություններ, փաստաթղթեր է խնդրել, իրենք էլ տվել են: Առաջիկայում բուհում եւս մեկ մամուլի ասուլիս է հրավիրվելու, որի ընթացքում ներկայացվելու են ԿԳ նախարարության ստուգումների արդյունքները:

Մանրամասները տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ