19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կեղծ ստաժ գրելու արդյունքում թոշակներից 4-5 միլիոն հետ է գանձվել (տեսանյութ)

2017 թվականին կենսաթոշակի իրավունք ունեցող շահառուների թիվը կազմել է 524.485. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը: Միանվագ նպաստ նշանակվել է 34.786, խնամքի նպաստը՝ 8327 հոգու: Նա նշեց, որ տարեկան 250 հազար դիմում է ներկայացվում իրենց կառույցին: 

Հովհաննես Սահակյանն ասաց, որ որևէ միջնորդություն իր համար դեր չի խաղալու: «Ես ասել եմ, որ ամենալավ միջնորդը լինելու է ձեր լավ աշխատանքը, գնալու ենք առաջ, որևէ խնդիր ես չեմ տեսնում, բայց եթե կլինեն խնդիրներ, անպայման պատժվելու են: Տարածքներ այցելելուց հիմնական խնդիրները ոչ իրավաչափ, ոչ հիմնավորված ստաժերն են, որ ծառացած են մեր համակարգի առաջ»,-նշեց նա ու պարզաբանեց, թե ինչ է դա իրենից ենթադրում: 

«Հայաստանը փոքր երկիր է, ունենք շատ հարևաններ, բարեկամներ, բոլորը տեսնում են, որ այս քաղաքացին չի աշխատել, բայց ավելի շատ թոշակ է ստանում, քան այն աշխատակիցն, ով օրուգիշեր տքնել է: Մենք ուզում ենք այս արդարությունը վերականգնել: Մենք ասում ենք՝ եթե դու այս տարիներին չես աշխատել, պետությունը քո համար ծերության նպաստ է սահմանել, իսկ նրանք, ովքեր շատ են աշխատել, պետք է դա ստանան կենսաթոշակային տարիքին անցնելուն պես»:

ՍԱՊԾ պետը հորդորել է այն աշխատակիցներին, ովքեր անմիջական շփում ունեն տատիկ-պապիկների հետ, հոգատար ու համբերատար լինել: «Եղել են թերացումներ, պատժվել են, եղել են լավ աշխատակիցներ, որ խրախուսվել են»,-նկատեց նա:

Կեղծ ստածի հետ կապված՝ Հ. Սահակյանն ընդգծեց, որ այս գործընթացն սկսելիս վերցնում են այն գործատուներին, ովքեր ռիսկային են, ստուգում են՝ կեղծ են ստաժերը, թե ոչ, սա վերահաշվարկում են, և ավել վճարված գումարը հետ է գանձվում պետական բյուջե: Իսկ եթե հանցագործության տարրեր են նկատվում, դիմում են իրավապահ մարմիններին, ովքեր արդեն քննում են, պարզում, թե ովքեր են եղել մեղավորները:

«3000 տարվա ստաժի առումով 14 միլիոնից ավել գումար ենք արձանագրել, ու 4-5 միլիոն արդեն հետ է գանձվել: Գործընթացը միշտ է եղել, բայց հիմա ավելի լայն թափով ենք շարունակում»,-ասաց Սահակյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ