24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դաժան ու առեղծվածային դեպք Էջմիածնում.հայտնաբերվել է կախված ու հրկիզված դի

Արմավիրի մարզում, նոյեմբերի 20-ին, կախված եւ այրված տդամարդու դիակ է հայտնաբերվել. ժամը 15:30-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Պետտնկարան» կոչվող տարածքում գտնվող գերեզմանատանը գերեզմանի տանիքի ամրակից տղամադու դի կա կախված:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները ժամանելով նշված վայր՝ այնտեղ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա Արայիկ Հ.-ի՝ մետաղալարով կախված եւ հրկիզված դին: Նախնական տեղեկություններով տղամարդը ինքնահրկիզման եւ կախվելու միջոցով ինքնասպան է եղել:

Դեպքի վայր ժամանած դատաբժիշկը հայտնել է, որ քանի որ դիակը գտնվում է այրված վիճակում, նապատակահարմար է դին տեղափոխել դիահերձարան, որտեղ քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Աղբյուրի տեղեկություններով՝ դիակի հայտնաբերման մասին Ոստիկանություն ահազանգել է էջմիածնի քաղաքապետարանի «Բարեկարգում» տնօրինության տնօրենը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ