20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ի՞նչու Պուտինը չեկավ Հայաստան. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակի” թղթակցին՝ Կրեմլից երեկ հրաժարվել են մեկնաբանել, թե ինչու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, որ, ըստ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի, պետք է տեղի ունենար սեպտեմբերին, չի կայացել:

Երեկ թերթի թղթակիցը զանգահարել է ՌԴ նախագահի մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Անդրեյ Ցիբուլինին եւ, հիշատակելով Զատուլինի հայտարարությունը, հարցրել է. “Կարո՞ղ եք ասել, թե ինչու նախագահ Պուտինի այցը Հայաստան չի կայացել”:

Պատասխանը եղել է հետեւյալը. “Մենք չենք կարոդ ձեզ ոչինչ ասել, թե ինչու այցը չի կայացել”: Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցի մասին խոսվում էր դեռ մայիսի վերջից, անգամ ժամկետներ էին նշվում, սկզբում` սեպտեմբերի 7, հետո` 17: Ավելին, Զատուլինը հայտարարել էր, թե այցը պետական է, եւ դրա համար արդեն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ