18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանն էլ. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ հարկային ծառայության աշխատակիցները ստուգումներ են կատարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայաններում և հայտնաբերված խախտումների հիման վրա 140 մլն դրամի տուգանք նշանակել:  

Աբրահամյանը անձամբ է խնդրել վարչապետ Կարեն Կարապետյանին նվազեցնել տուգանքի չափը, ինչի արդյունքում այն կտրուկ իջել է՝ դառնալով 3 մլն: Բայց նախկին և ներկա վարչապետների այս պայմանավորվածության մասին տեղեկությունը հասանելի է դարձել նախագահ Սերժ Սարգսյանին, ով կարգադրել է Աբրահամյանի գազալցակայաններում կրկնակի ստուգումներ իրականացնել, և այս անգամ տուգանքի չափը դարձել է 160 մլն:

Հենց այդքան տուգանք պետք է վճարի Հովիկ Աբրահամյանը պետությանը հասցված վնասը փոխհատուցելու համար:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ