19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«ՀՀԿ-ն այսօր մեծ հարցականներով է ապրում» /տեսանյութ/

Որոշ վերլուծաբաններ պնդում են՝ 2018-ի ապրիլին վարչապետի  պաշտոնին վերաբերող   բոլոր հարցերը սերտորեն  կապված    են ՌԴ-ում մարտին տեղի ունենալիք   նախագահական ընտրությունների  հետ։ 

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը, սակայն, համաձայն չէ այս պնդմանը: Այս  մասին վերջինս նշեց Henaran.am-ի հետ զրույցում:

«Կյանքն այդքան պրիմիտիվ չէ․ ինձ թվում է ներքին կյանքի զարգացումները կտանեն նրան, որ հասկանանք՝ ով է լինելու վարչապետը։ Վարչապետի թեկնածուների անուններ են քննարկվում այս օրերին․ նրանցից   որևէ մեկը ՌԴ-ի համար անընդունելի չէ։ Այնպես որ, ռուսական ֆակտորը եկե՛ք հանենք։ Հարցն այն է, թե մենք կունենա՞նք այնպիսի վարչապետ, ով, իսկապես փոփոխություններ կբերի, երկիրն առաջ կտանի։ Կարծում եմ՝ այս հարցերը նվազագույնը ՀՀԿ-ի ներքին քննարկման առարկան պետք է լինեն», – նշեց Թևան Պողոսյանը ՝ շեշտելով՝ ամենայն հավանականությամբ՝ դեռևս ՀՀԿ-ում չեն որոշել՝ ով է լինելու վարչապետը։

«Ինձ թվում է ՝ այն մարդիկ, ովքեր պետք է նախաձեռնեն դրա քննորկումը, չեն նախաձեռնել, և ՀՀԿ-ն այսօր մեծ հարցականներով է ապրում», – ընդգծեց Թևան Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ