18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք էլ ենք երեխա, աննորոմալ ու հիվանդ չենք, ու չպետք է տարանջատել. աշակերտ

Երևանի «Արեգնազան» կրթահամալիրի սան Անի Ասատուրյանն այսօր խորհրդարանում ելույթում անդրադարձավ ներառական կրթության խնդրին։ «Ես 16 տարեկան եմ, սիրում եմ երգել՝ չնայած ձայնային լավ տվյալներ չունեմ»,-ասաց Անին։ Վերջինս պատմեց, որ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցն ավարտելուց հետո հայրիկի հետ գնացել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ուսումնարան, որպեսզի ուսումն այնտեղ շարունակի։

«Երբ հասա այնտեղ, ասացին՝ մենք ներառական երեխա չենք ընդունում, հարմարավետ պայմաններ չունենք, այդ բառերն ինձ շատ մեծացրեցին, ես կարող էի ծանոթով հայտնվել այդ ուսումնարանում, սակայն ոտք դնել էլ չէի ուզում այդ ուսումնարան»,-պատմեց 16-ամյա Անին։ Մանկավարժը հետաքրքրվեց՝ ի՞նչն է աղջկան վիրավորել, Անին պատասխանեց՝ իրենց վերաբերմունքը։ «Նրանք ուզում էին բարեհամբույր թվալ, բայց լրիվ հակառակը ստացվեց, նրանք նեղացրին իրենց վերաբերմունքով»,-ասաց նա։ Անիի խոսքով՝ պետք է ուսուցիչների վերաբերմունքը փոխվի հատուկ կարիքներ ունեցող երեխաների նկատմամբ․ «Մենք էլ ենք երեխա, աննորոմալ ու հիվանդ չենք, ու չպետք է տարանջատել մյուսներից»,-նշեց Անին։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շեշտեց՝ երեխաները ապագա լինելուց առաջ ներկա են, և հուզմունքով դիմեց Անիին․ «Դուք փոքրիկ, վստահ եմ՝ կդառնաս հատուկ մանկավարժ»։ ԱԺ Սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ շնորհակալություն հայտնեց երեխաներին «դաստիարակության դասի համար»։

Հիշեցնենք՝ այսօր «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Այս առթիվ  Ազգային ժողովը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին տրամադրելու համաշխարհային նախաձեռնությանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ