19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չպետք է ծեծեք, ծեծով դաստիրակելը հակառակ արդյունքի կարող է բերել. աշակերտ

 Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր խորհրդարանում ելույթների իրավունքը երեխաներինն էր: Էջմիածնի Մովսես Խորենացու անվան թիվ 10 ավագ դպրոցի աշակերտ Ռուբեն Օհանյանն իր ելույթում հիշեցրեց, որ երեխաների նկատմամբ դպրոցում բռնության դեպքեր են լինում։ «Ես քառասուն տարվա մանկավարժ չեմ, բայց պարզ ճշմարտություն գիտեմ՝մենք երեխաներս առանց ծեծի էլ լիքը բան հասկանում ենք։ Նրանք, ովքեր կարծում են, թե ծեծն արդյունավետ միջոց է, սխալվում են, դա ինքնախաբեություն է»,-ասաց 16-ամյա աշակերտը։

Ռուբենն իր ելույթում խոսեց իր կարդացած մի հետազոտության մասին, ըստ որի բռնության ենթարկված մի տղա դարձել է ինքնամփոփ և անտարբեր իր ապագայի նկատմամբ, Ռուբենը շեշտեց՝ տղայի «հոգու թևերը կտրել» են, և կոչ արեց անտարբեր չլինել երեխաների իրավունքների նկատմամբ։ «Առհասարակ բռնության ենթարկվածներն անտարբեր են լինում իրենց ապագայի նկատմամբ, եթե ուզում եք, որ երեխան ինքնուրույն որոշում կայացնել կարողանա, չպետք է ծեծեք, ծեծով դաստիրակելը հակառակ արդյունքի կարող է բերել»,-ասաց նա։

Ռուբենը պատմեց այն դեպքի մասին, երբ ուսուցիչը հարվածելով աշակերտին հանել է վերջինիս աչքը՝ նկատելով, որ ոչ մի պատճառ չի կարող արդարացնել այդ դեպքը․ «Աբսուրդ ասելն էլ քիչ է, փաստորեն նման ուսուցիչն աշխատել է այնքան ժամանակ, քանի դեռ լրատվամիջոցները չեն բարձրաձայնել դեպքի մասին։ Դրանից հետո ես ոչինչ չգտա քրեական պատասխանատվության մասին, այսինքն եթե մենք չգիտենք մեր իրավունքները, մեզնից յուրաքանչյուրի հետ նման բան կարող է լինել։ Ի՞նչ է նշանակում, թե ծնողը կարող է դաստիարակչական ապտակ տալ, հարգելի մեծեր, հասկացեք՝բռնությամբ ոչնչի չեք կարող հասնել»,-ասաց Ռուբենը։

Հիշեցնենք՝ այսօր «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Այս առթիվ  Ազգային ժողովը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին տրամադրելու համաշխարհային նախաձեռնությանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ