20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վստա՞հ ես քո սիրո մեջ … ստուգիր

Վստա՞հ ենք մեր սիրո մեջ…ստուգենք ամեն քայլ անելիս. «Իմ պատվերն այս է, որ սիրեք միմյանց, ինչպես ես սիրեցի ձեզ»:

Հովհ.15:12

Վերցնենք մեր տիրոջ այս գլխավոր պատվիրանը և նրա լույսի ներքո  ստուգենք մեր սերը մեր մերձավորի նկատմամբ, ապա հարկ եղած  դեպքում կարողանանք վստահ լինել մեր պատասխանի մեջ .  սիրո՞ւմ ենք արդյոք, թե՞ ասում ենք միայն ասելու համար:

Որպեսզի փորձենք ստուգել մեր սերը որևէ մեկի նկատմամբ. ապա` տեսնենք, թե մենք նրա կարիքները ինչպես ենք հոգում, մանավանդ  հոգևոր կարիքները: Սիրո՞վ ենք հոգում, թե տրտնջալով, միայն խոսքո՞վ ենք արտահայտում, թե ապացուցում ենք գործով, միայն հանդիպելի՞ս ենք սիրում,թե՞ հանդիպելը պայման չէ, և հեռավորությունը նշանակություն չունի:

Նրա հաջողությունը ուրախացնո՞ւմ է մեզ, մեր աղոթքներում հիշո՞ւմ ենք նրան, բարի՞ ենք մտածում նրա մասին,որքա՞ն ժամանակ և ուշադրություն ենք հատկացնում մեր սիրելիի համար: Այս զգացումը վերաբերվում է Աստծուն, Հայրենիքին, ընտանիքին, ծնողներին, և փոխադարձ սիրուն:

Փաստորեն սերը մեր պատկերացմամբ այլ է, ավետարանական ճշմարտությամբ այլ է: Իրականում, եթե մենք սիրենք Ավետարանի պատվերով, ապա այն համակ խոնարհ ծառայություն է, անմնացորդ 
նվիրում է, կամավոր ինքնանվիրում է, ջերմեռանդ աղոթք է նրա համար:

Եթե սովորել ենք այսպես սիրել, ուրեմն մենք հասկանում ենք մեր Տիրոջ այն խոսքը, որ ասաց. «Իմ պատվերն այս է, որ սիրեք միմյանց, ինչպես  ես սիրեցի ձեզ»:

Հովհ.15:12 

Իսկ եթե դեռ սիրում ենք մեր մարդկային մղումներից և հաշվարկներից  ելնելով, ապա այն ուրախությունը, որ Տերը մեզ խոստացավ, դեռ հեռու է մեզնից:

« Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, եւ ձեր ուրախությունը լիակատար լինի»:

Հովհ.15:11

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ