24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վանաձորի «հանրապետական» քնած դշխուհուն համբուրող հերոսը

«Նոյեմբերի 10-ի ՍԴ որոշումն, ըստ էության, արձանագրեց, որ Վանաձորի ավագանու 2016 թ-ի մարտից այս կողմ իրականացվող նիստերը հակասահմանադրական են, այսինքն՝ դե յուրե, ավագանու նիստեր չեն եղել: Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն, ու արտահերթ ընտրություններ լինեն»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ՍԴ-ն արձանագրեց Վանաձորի ավագանու դե յուրե մահը:

«Դե յուրե դիակին վերակենդանացնելու փորձ է, ինչը չի նշանակում, որ դիակն սկսեց վերակենդանանալ, դե յուրե դիակը պետք է լուծարվի, ու հենց սա է բխում ՍԴ որոշումից»,-հավելեց նա:

Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ այսօր դիմելու են Կառավարությանը, որպեսզի Սահմանադրական դատարանի այդ որոշումն իրականացվի:

Փաշինյանն էլ ընդգծեց, որ սա զոռբայության նման մի բան է, քանի որ ավագանին, ըստ էության, նիստեր չի արել: «15-ով հավաքվել են, ջան ասել, ջան լսել»:

Ըստ նրա՝  ստացվում է այսպես. «Եթե Վանաձորի ավագանու «Հանրապետական» խմբակցությունը քնած դշխուհին է, «Հայկական վերածնունդն» էլ կարող է իր համբույրներով վերակենդանացնել, բայց տվյալ դեպքում քնած դշխուհու հետ գործ ունենալն ու նրան վերակենդանացնելը դժվար է»:

Գևորգ գորգիսյանի խոսքով՝ ՀՎԿ-ի նման որոշումը սպասելի էր, անակնկալ չէր, որ նման բան կարող էր տեղի ունենալ, և ի վերջո հանրության համար բացահայտվեց, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր իրենց երդումը չէին կատարել քաղաքապետի քվեարկության ժամանակ ու քվեարկել էին Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի օգտին:

««Հայկական վերածննդի» քաղաքական մահն ենք արձանագրում, մենք դա շուտվանից էինք արձանագրել, հիմա հաստատ է, որ նման քաղաքական ուժ այլևս գոյություն չունի, և կա դրա մասին հուշագիր»,-ասաց Փաշինյանը:

Իսկ հարցին, թե ինչ են անելու, եթե Կառավարությունը չբավարարի իրենց դիմումը, Գորգիսյանը պատասխանեց. «Եթե Կառավարությունը որոշի Սահմանադրության խախտմամբ ՍԴ որոշումը հաշվի չառնել, դա արդեն հետագայում կքննարկենք, ըստ այդմ կլինեն մեր քայլերը»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ