19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայում այսօր մնացել է ընդամենը 16 հայկական դպրոց՝ 3000 աշակերտով

Թուրքիայում 1920-ական թվականներին գործող, ազգային փոքրամասնություններին պատկանող 138 դպրոցից այսօր միայն 24-ն է մնացել: Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը անդրադարձել է երկրում գործող ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցների վիճակին և արձանագրել, որ դրանցից շատերը այսօր փակման վտանգի առաջ են:

Ըստ պարբերկանի՝ դպրոցներից շատերը, որոնք գոյատևում են միայն նվիրատվությունների հաշվին, եթե այլ ֆինանսավորում չունենան և «շահ չհետապնդող կազմակերպության» կարգավիճակ չստանան, ապա  կփակվեն:

Հոդվածում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներկայացրել են այս ոլորտում իրենց առջև կանգնած դժվարությունները:

Մասնավորապես հայկական Դադյան դպրոցի նախկին հիմնադիր խորհրդի անդամ Արսեն Արշըքը, ներկայացնելով Թուրքիայում գործող հայկական  դպրոցների վիճակը, ասել է.

«Այսօր Թուրքիայում կա մոտ 60 հազար հայ: Եթե 1950-ական թվականների վերջերին մենք ունեինք 25 դպրոց և 9 հազար աշակերտ, ապա այսօր ունենք 16 դպրոց և 3 հազար աշակերտ: Երկրում կրթության ոլորտում կատարված փոփոխությունները բացասականորեն են ազդել նաև մեր դպրոցների վրա:  Ֆիզիկայի , մեթեմատիկայի և մի քանի այլ առարկաների քննությունները կենտրոնացված են դարձրել և հետևաբար մեր աշակերտներին զրկել այս առարկանների քննությունները մայրենի լեզվով հանձնելու հնարավորությունից:»

Արսեն Արշըք ավելացրել է, որ դպրոցների միակ ֆիանսավորումը նվիրատվություններն են, որոնք հազիվհազ փակում են ծախսերը: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ