19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարդան Այվազյանը կստանա՞ ելքի վիզա.168 ժամ

Արդյո՞ք ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին ցանկության դեպքում կթույլատրե՞ն մեկնել ԱՄՆ` հաշվի առնելով այն փաստը, որ սեպտեմբերի 6-ին ԱՄՆ-ի Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել կատարողական թերթ` Վ. Այվազյանի հանդեպ կատարման համար հօգուտ “Գլոբալ Գոլդ Մայնինգ” ՍՊԸ-ի, ըստ որի` նրանից պետք է գանձվի մոտ 37.5 միլիոն դոլար:

“168 ժամ”-ի այս հարցին ի պատասխան, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից գրավոր պատասխանել են. “Մուտքի արտոնագրերի առանձին գործերի քննարկման պրակտիկա մենք չունենք, սակայն վերջնական որոշումներ կամ վճիռներ կայացվում են միայն մուտքի արտոնագրի դիմում ներկայացնելուց եւ հարցազրույց անցնելուց հետո”:

Իսկ հարցին, թե ամերիկյան դատարանի վճիռը կարո՞ղ է ազդեցություն ունենալ ՀՀ քաղաքացու վրա, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից պատասխանել են.”Ամերիկյան դատարանների իրավական եզրակացությունների վերաբերյալ մենք մեկնաբանություններ չենք կարող տալ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ