24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արցախյան հարցը մեզ համար աքսիոմատիկ գերակայություն է. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ լրագորղները կարծիքս են հարցնում: Անդրադառնամ այստեղ, որ բոլորին հասանելի լինի:
Վերահաստատում եմ իմ պնդումն առ այն, որ Հայասատանն իր աշխատանքը ամբողջությամբ կատարել է: Ավելին, ելնելով այն սպասումներից, որ ԵՄ մեր գործընկերները նույնպես պիտի գործադրեն համարժեք և շոշափելի ջանքեր այս ուղղությամբ, մեր հանձնաժողովը որոշում է կայացրել եվրոպական ինտեգրման հանձնաժողովի հետ միասին հրավիրել թեմային վերաբերող խորհրդարանական լսումներ դեկտեմբերի 1-ին:
Այո, սա, եթե ոզում եք, քաղաքական ավանս է, պարտավորեցնող քայլ, որպեսզի գալիք գագաթնաժողովի քաղաքական փաստաթուղթ հանդիսացող հռչակագիրը Հայաստանին անմիջականորեն վերաբերող հատվածներով համապատասխանի ոչ միայն մեր ազգային և պետական շահերին, այլև արդեն նախաստորագրված համաձայնագրում ամրագրված մոտեցումներին Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ:
Արացախյան հարցը մեզ համար աքսիոմատիկ գերակայություն է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ