19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք խնդիր ունենք ճնշել այն արտաքին ուժերին, ովքեր այստեղ փորձում են պարտադրել այդ օրենքները

«Մենք ասում ենք, որ կան օրենքներ, որոնք վտանգավոր են մեր ընտանիքների ու մեր արժեհամակարգի համար և դրա մասին բարձրաձայնում են իշխանությունների տարբեր օղակներում գտնվող անձինք: Առավել ևս ՀՀԿ գործադիր մարմնի մի քանի անդամ արդեն բարձրաձայնել են իրենց մտահոգության մասին: Այն ինչի մասին մենք բարձրաձայնում քաղաքական խնդիր չի լուծում, քաղաքական նպատակներ չի հետապնդում, հետևաբար լարվածություն չի կարող ստեղծել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծին ու պայքարի շրջանակներում հնարավոր ցույցերին ու դրանց հետևանքներին, ասաց  «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը:

Նահապետյանի խոսքով` երկրում անկայունություն մտցնելուն միտված քայլեր արվում են միայն քաղաքական նպատակներով և դա արվում է հիմնականում պատվերով և ուղղորդված:

«Կարծում եմ իշխանության այն ներկայացուցիչները, որոնք մեր համախոհներն են և իրավաբանները աշխատում են մեր մտահոգությունները վերացնելու ուղղությամբ: Ինչ վերաբերվում է ճնշումներին, որպես նպատակին հասնելու միջոց, ապա ասեմ, որ մենք կարող ենք ճնշել, բայց մենք իշխանություններին ճնշելու խնդիր չունենք: Մենք խնդիր ունենք ճնշել այն արտաքին ուժերին, ովքեր այստեղ փորձում են պարտադրել այդ օրենքները: Իսկ այդ արտաքին ուժը հայտնի է` դա Եվրոմիությունն է»,-եզրափակեց փորձագետը:

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը՝ փոփոխված տարբերակով: 

 «Օրենքի ընդունման նպատակը երկուսն են՝ մեկը կանխարգելել, երկրորդը՝ պաշտպանել: Հիմա քննարկումների փուլում արդեն երրորդ նպատակը ավելացավ՝ համերաշխության վերականգնման նպատակը»,-հայտնել է  նախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ