23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կարող է իր հետ սրբել- տանել Կարեն Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին . Հայկական Ժամանակ

Գագիկ Ծառուկյանի «Առինջ մոլի» եւ ՊեԿ-ի միջև ծագած հակամարտությունը շատ տարօրինակ ընթացք ստացավ: Ամեն ինչ սկսվեց առևտրականների անմեղ և անկեղծ բռն­կումով, թե իրենց ուզում են ստիպել ավելորդ թղթաբանու­թյուն վարել, ավել հարկ վճարել: Առևտրականները սպառնացին տարբեր բողոքի ակցիաներով, կառավարության, Աժ-ի դիմաց միտինգներով: Այդ ընթացքում Գագիկ Ծառռւկյանը մեկ անգամ «Առինջ մոլի» տարածքում բարձրախոսով դիմեց դժգոհ աշխատողներին, ասաց, որ ամեն ինչ կկարգավորվի, իրենք պայմանավորվել են ՊԵԿ աշխատա­կիցների հետ համաձայնության գալ եւ այլն:

Ծառուկյանի խոսքի իմաստն այն էր, որ եթե իրականում հարկայինն իր մոլի առևտրականներին հանգիստ չթողնի, բողոքի լայնա­ծավալ ակցիաներ են սպասվում: Սա, սակայն, չվախեցրեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին: Նրա աշխա­տողները նույն կերպ շարունակում էին անհանգստացնել «Առինջ մոլի» առևտրականներին: Անգամ խոստացված ցույցերը որևէ ազդեցությռն չթողեցին, «Աոռինջ մոլի» տա­րածքում վրաերթի դեպքը ռեզոնանս չստացավ, Աժ-ում «Ծաոուկյան» խմբակցության պատգամավորների վարչա­պետի դղյակի և գազի ոլորտի չարաշահումների միջև կա­պի մասին մերկացնող ելույթները նույնպես չստիպեցին ՊԵԿ-ին նահանջել: Ընդհակառակը, այդ ամենին ի պատասխան՝ կոմիտեն հրապարակեց «Առինջ մոլի» մուծած կասկածեւիորեն ցածր հարկերը, որոնք էլ ավելի կասկածե­լի էին համանման այլ առևտրի կենտրոնների վճարած խոշ­որ հարկերի համեմատության մեջ:

Ի՞նչ է կատարվում: Աոաջին հայացքից զուտ տնտեսա­կան բնույթի այս գործընթացները աներկբայորեն լուրջ քա­ղաքական հենք ունեն: Հայաստանում Գագիկ Ծառուկյանի մակարդակի գործարարի օբյեկտների հարկերի հետևից կարող են ընկնել միայն մի դեպքում, եթե դրա համար կա քաղաքական անհրաժեշտություն: Ոչ վաղ անցյալի հայտ­նի իրադարձությունների ժամանակ էլ Սերժ Աարգսյանը հիշել էր օդում կախված լուրերը Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների չարաշահումների մասին: Այն ժամանակ բանը չհասավ ստուգումներին, իսկ այս ան­գամ ամեն ինչ սկսվեց ստուգումներով: Սա չի նշանակում, իհարկե, որ Սերժ Աարգսյանը կրկին հիշողության թարմա­ցումներ է ունեցել: 2015-ի վւետրվարյան իրադարձություն­ներն ու մեր օրերում կատարվողը անհամեմատեփ են:

Հիմա հասկանալի չէ, թե Գագիկ Ծառուկյանի դիրքերի թուլացումն ում է ձեռնտու Կարեն Կարապետյանի՞ն, թե՞ Սերժ Աարգսյանին, կամ առհասարակ կատարվողը ում դիրքերն ավելի թուլացնելու պոտենցիալ ունի, Գագիկ Ծառուկյանի՞, թե՞ Կարեն Կարապետյանի: Դժվար է կռահել, թե ով է հրահրում այս հակամարտությունը եւ ինչ նպա­տակով: Սա լեգիտիմ առիթ է «Ծաոուկյան» խմբակցու­թյան պատգամավորների համար քննադատության սլաքներ ուղղել Կարեն Կարապետյանի կառավարության ուղղությամբ:

Բացի այդ, իշխանական քարոզչությունը պարբերաբար թափանցիկ ակնարկներ է անում, որ առեւտրականների այս աոանձին բողոքը կարող է վերա­ծվել Կարեն Կարապետյանի դեմ սոցիալական ընդվզ­ման, որին, բնականաբար, կմիանան կառավարության շենքի մոտ պարբերաբար հավաքվող տաքսիստները, այլ բողոքավոր խմբեր եւ վերջին գնաճից, Աժ-ում այս օրե­րին քննարկվող անմխիթարական բյուջեի նախագծից բորբոքված հոծ զանգվածներ: Երբ տեղի ունեցածի ֆո­նին նման հեռանկար է հրամցվում, հարց է առաջանում, դրանով փորձ է արվում հասկացնել ՊԵԿ-ին, որ կանգ առ­նելու ժամանա՞կն է, թե՞ Գագիկ Ծաոուկյանին հուշել, որ կարելի է նաեւ այսքան հեռու հասնել: Ամեն դեպքում ակն­հայտ է, ոչ «Առինջ մոլի» իրադարձությունները 2018-ին նոր կառավարության ձևավորման խմորումների առումով կա­րեւոր են: Այն պարզապես օջախ է, որ կարող է պահպան­վել այնքան ժամանակ, մինչև բռնկման անհրաժեշտու­թյուն առաջանա: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ բռնկ­վելու պարագայում այն կարող է իր հետ սրբել- տանել, թե Կարեն Կարապետյանին, թե Գագիկ Ծաոուկյանին, նա­յած թե որ պահին ոնց պետք կլինի:

Ամենահետաքրքիրն այն է, որ այս նույն օրերին հանրա­պետությունում եւս մեկ օջախ էր ձեւավորվել, որը կրկին հզոր բռնկման մեծ պոտենցիալ ուներ և կարող փ միանգա­մից մի քանի կարևոր ֆիգուրների իր հետ սրբել, տանել: Խոսքը տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ պայքարող երիտասարդների մասին է: Հանրապետա­կանները այս բողոքի ակցիաների առիթով բոլոր զրույցնե­րում հիշեցնում էին, որ տարկետման իրավունքի վերացումը չի ստացվել Վազգեն Սարգսյանի մոտ, Սերժ Սարգսյանի մոտ: Ասել է թե, սա այն թեման է, որին մոտ եկող ցանկա­ցած Պնախարար իրեն ուղղակի հարվածի տակ էր դնելու: Ինչպես տե­սանք, օրենքն ընդունվեց, իսկ Վիգեն Աարգսյանին ոչինչ չպատահեց:Կարող էր և պատահել, սակայն չպատահեց: Վճռական օրն, իհարկե, անցյալ ուրբաթն էր, երբ Աժ պաշ­տպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստը հետաձգվեց, ապա ժամեր առաջ արտահերթ նշանակվեց: Չենք կարող ասել ինչ տեղի ունեցավ այդ երկու ժամվա ըն­թացքում, բայց որ դրանից հետո ե՜ւ օրենքն ընդունվեց, եւ դասադուլ-հացադուլները դադարեցին, փաստ է: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ