19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սպանությունը պետք է դատապարտվի, այլ ոչ թե պարգեւատրվի. կանադացի պատգամավոր

Կանադացի պատգամավոր Հարոլդ Ալբրեխտը կանադական խորհրդարանում ելույթ է ունեցել Սաֆարովի գործի վերաբերյալ, որում մասնավորապես նշում է.

“Ես ցանկանում եմ այսօր արտահայտել իմ բացարձակ արհամարհանքը` ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի հետ կապված վերջին անհավատալի դեպքերի վերաբերյալ: Օգոստոսի 31-ին Սաֆարովին Հունգարիայից, որտեղ նա ցմահ բանտարկության էր դատապարտված դաժան սպանության համար, տեղափոխեցին Ադրբեջան: Վերադարձից հետո նրան ներում շնորհեցին եւ ազատ արձակեցին: Այդ ամենն անշուշտ վերաբերում է նաեւ Կանադային, մասնավորապես` հայկական ծագումով կանադացիներին, ովքեր խաղաղություն են ուզում իրենց հայրենիքում:

Սպանությունը պետք է դատապարտվի, այլ ոչ թե պարգեւատրվի:

Կանադան, ինչպես եւ նախկինում, աջակից է խաղաղ գործընթացներին, եւ մենք կշարունակենք գործել` հանուն տարածաշրջանային համագործակցության եւ հաշտության: Մենք խորհուրդ ենք տալիս կողմերին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխվստահություն ամրապնդելու ուղղությամբ”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ