24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Նեուժելի չե՞ք կարա մեր վարսավիրանոցում մազերը կտրել»․ վարչապետի պատասխանը գյումրեցուն /տեսանյութ/

Այսօր Գյումրու Շիրազի փողոցում նորից երթևեկություն չկար: Կրկին վարչապետ Կարեն Կարապետյանն էր  շրջայց կատարում Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:  

Նրանց մոտեցավ մի երիտասարդ կին ու ներկայացրեց իր խնդրանքը. «Մենք վերցրել ենք այս սալոնը, բոլորը նորավարտ են, հնարավոր չէ՞ մի երեք ամիս մեզ ժամանակ տան, չմտնենք հարկային դաշտ, որ աղջիկները կլիենտներ հավաքեն, նոր․․․»։ Վարչապետը ժպտաց, իսկ վարսավիրանոցի սեփականատերը  ասաց. «Նյուժելի՞ ջահելների համար ոչ մի ծրագիր չկա այդ առումով»։ Կարեն Կարապետյանը ժպտալով հարցրեց․ «Ջահելների համար դա միակ անհրաժեշտ ծրագի՞րն է, նյուժելի, նյուժելի, բայց ինչի՞․․․ 3 ամիս հարկայինը ձեր մոտ չի մտնի, բայց էդ չէ ձեր պրոբլեմը, երիտասարդ սիրուն աղջկերք են, ես էլ ասի, ասում եք՝ նյուժելի չե՞ք կարա մեր մոտ մազերը կտրել»։ Երիտասարդ կինը սկսեց ծիծաղել, Կարեն Կարապետյանը ժպտաց ու ձեռքը մեկնելով՝ հաջողություն մաղթեց նրան։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ