19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մահչուփյանը քննդատել է Թուրքիայի իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունը

Նոյեմբերի 16-ին Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը  թուրքական ընդդիմադիր «T24» լրատվական կայքում հրապարակել է հոդված՝ «Իշխանության  նախընտրությունները և պատասխանատվությունը» խորագրով:  Դրանում  Մահչուփյանը անդրադարձել է մասնավորապես Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության  վարած ներքին և արտաքին քաղաքականությանը:

Մահչուփյանի կարծիքով իշխանությունները  թե՛ արտաքին քաղաքականություն, թե՛ քրդական հարցում ոչ իրատեսական և հակադեմոկրատական նախընտրություններ են անում: 

Նա նշում է, որ ԱԶԿ-ն  Թուրքիային հեռացնում է օրենքի երկրի սկզբունքներից: Դրա հետևանքով սահմանափակվում է երկրում խոսքի ազատության իրավունքը: Այդ ամենը իհարկե գալիս է ԱԶԿ-ի ղեկավարից, այսինքն Թուրքիայի նախագահից:

Մահչուփյանի խոսքերով ԱԶԿ-ի վարած քաղաքականության հետևանքով  Թուրքիայում անկում է ապրում նաև տնտեսությունը,  ֆինանսական քաղաքականությանը հայտնվում է փակուղում:

Նա նշել է նաև. որ քրդական հարցում նույնպես հեռանկարներ չեն երևում: Քանի որ ընթացող թուրք-քրդական բախումները ավելի են դժվարացնում  հարցի կարգավորումը:

Արտաքին քաղաքականությունում Թուրքիայի դիրքերը նույպես  ամուր չեն ըստ  հեղինակի:
«Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումների հետևանքով, Թուրքիան կորցրեց Մերձավոր Արևելքում իր իրական միակ դաշնակցին՝ Իրաքյան Քուրդիստանին: Փոխարենը Թուրքիան այժմ ընկել է Ռուսաստանի և Իրանի վարած արտաքին քաղաքականության հոսանքի մեջ, ինչը երկրի համար բացասական հետևանքներ կարող է ունենալ»,-գրում է Մահչուփյանը:
 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ