23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ներկայացվեց զենքերի ցուցակը. Սեֆիլյանի գլխին սարքո՞ւմ են

Երևանի  Շենգավիթ վարչական շրջանի  ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարությունը:

Նշենք, որ դատարանը գտնվում է ապացույցների ուսումնասիրման փուլում: Շարունակվում են հրապարակվել  հեռախոսազրույցների գաղտնալսումների արձանագրությունները:

Դատական նիստի ընացքում փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց. «Սա ինչ է նշանակում իրավապահները երկար ժամանակ լսում են հեռախոսային խոսակցությունները ու ոչ մի քայլ չեն անում: Այս ամենը արվել է, որ հետագայում բարդվի Սեֆիլյանի վրա: Նախապես սցենար է գրվել ու կազմակերպվել հեռախոսային խոսակցություն, որը հետո պետք է գար ու կապվեր Սեֆիլյանին»:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանը ներկայացրեց թղթի վրա ներկայացված զենքերի ցուցակը, որը գործին կցված է,որպես իրեղեն ապացույց:

Թղթի վրա նաև գրառումներ կան: Պաշտպաններ Արայիկ Պապիկյանը և Տիգրան Հայրապետյանը ցանկություն հայտնեցին մոտիկից տեսնել այն:

Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ այդ թուղթը կապ չունի գործի հետ, քանի որ 25 տարվա վաղեմություն ունի:

«Ժիրայր Սեֆիլյանը հրամանատար է և այդ թուղթը գրվել է ազգային-ազատագրական պայքարի տարիներին: Այդ թուղթը հանվել է նրա անձնական արխիվից: Գրված անունների մեջ կան մարդիկ, ովքեր վաղուց նահատակներ են: Նա վաղուց ոչ մի փամփուշտ չի կրակել, քանի որ մի փամփուշտի համար արդեն դատապարտվել էր»,-նշեց Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ