19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երևանում հայտնի գործարարները նորից «իրար են ուտում». կան բերման ենթարկվածներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 15-ին, Երևանում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու փաստով։

Ժամը 13։50-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող շինությունից գողություն է կատարվում։

Դեպքի վայրից Մաշտոցի ոստիկանները փորձում են Երևան քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Վարշամ Ղարիբյանին հրավիրել Ոստիկանության Մաշտոցի բաժին, սակայն Վ. Ղարիբյանը ոչ միայն չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, այլև դիմադրություն է ցույց տվել Ոստիկանության ծառայողների նկատմամբ, որի մասնակցել են նաև նրա հետ եղած Աշտարակ քաղաքի բնակիչներ՝ 37-ամյա Ֆենիկ Գևորգյանը, 42-ամյա Ավետիս Գևորգյանը, ովքեր նույնպես ոչ միայն չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, այլև սկսել են քաշքշել ու չենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք բռնություն են կիրառել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Կ. Բ.-ի, Ժ. Հ.-ի նկատմամբ, որից հետո 1 հոգի հարվածել է Կ. Բ-ի գլխին։ Այդ ամենից հետո Վ. Ղարիբյանը և այդ առեղծվածային անձը դիմել են փախուստի, իսկ Ֆ. և Ա. Գևորգյանները բերման են ենթարկվել Ոստիկանության Մաշտոցի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ղարիբյանը «Էկուֆուդ» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահն է, իսկ ահազանգը տվել է «Եվրոգեն» ընկերության փոխտնօրեն, 38-ամյա Տիգրան Ղարիբյանը, իսկ Ֆ. և Ա. Գևորգյանները աշխատում են «Էկուֆուդ» ՍՊԸ-ում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ