24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հյուսիս-Հարավի համար վերցված վարկի մասնահանման վերջնաժամկետը երկարեցվում է

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Ծրագիր 2 և Ծրագիր 3 վարկային համաձայնագրերը քննարկման դրվեցին ու առաջին ընթերցմմաբ ընդունվեցին խորհրդարանի կողմից: Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2017 թվականի ապրիլի 10-ին և 2017 թվականի մայիսի 24-ին ստորագրված՝«Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված՝«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – Ծրագիր 2» (հատուկ գործողություններ) և Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված՝«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – Ծրագիր 3» (ընդհանուր գործողություններ) վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցով հատկացվել է ՀՀ-ին 170 մլն ԱՄն դոլար վարկ: Վարկի մասնահանման վերջնաժամկետ է սահմանվել2017 հունիսի 30-ը:

Իսկ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – Ծրագիր 3»-ով կնքվել է 100 մլն ԱՄն դոլարի վարկի համաձայանագիր: Վարկի մասնահանման վերջնաժամկետ է սահմանվել 2017 դեկտեմեբի 31-ը: «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է երկու վարկային համաձայնագրերով վարկի փակման ամսաթիվը երկարաձգել մինչեւ ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2009թ. սեպտեմբերի 15-ին ստորագրված շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի գործողության ժամկետի ավարտը՝ 2019թ. սեպտեմբերի 14-ը, ապահովելով վարկային միջոցների հասանելիությունը շիրարնական աշխատանքների ավարտի և իրակացման համար»,-ասաց Տրանսպորտի կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ