16 Դեկտեմբերի, Կիրակի, 2018

Մայրը փորձում էր տեսնել որդուն. լարված իրավիճակ դատարանում/տեսանյութ/

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը սանկցիայի ժամկետը լրանալուց հետո բերվեց դատական նիստերի դահլիճ:
Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարությունը:

Դահլիճում ներկաները ծափերով ողջունեցին Սաֆարյանի մուտքը: Գևորգ Սաֆարյանի մայրը փորձում էր ապակու հետևից տեսնել որդուն: Դատական կարգադրիչները  ցանկանում էին մորը հեռացնել ապակուց:

Սաֆարյանը տեղից հայտարարեց. «Հարգելի դատարան իմ պաշտպանի ինչո՞ւ չեք հրավիրում դատարան »:

Դատավորը նախազգուշական սանկցիա կիրառեց և նշեց, որ Սաֆարյանը խախտում է նիստի կարգը:

Սաֆարյանը շարունակեց. «Դուք էլ խախտում եք պաշտպան ունենալու իմ իրավունքը»:

Դատարանը կրկին սանկցիա կիրառեց և Գևորգ Սաֆարյանին հեռացրեցին նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ փաստաբան Տիգրան Հայրապետյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ահազանգել էր Գևորգ Սաֆարյանին նկատմամբ կրառված բռնության մասին:

Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

 

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ