24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանները կապամոնտաժվեն․ թուրք նախարար

Թուրքիայի Մշակույթի և Զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Վանում, հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանը կապամոնտաժվի: Հայտնում է թուրքական «Haber.sol» լրատվական կայքը:

«Կա համապատասխան որոշում, ըստ որի 60 օրվա ընթացքում այդ կառույցները պետք է ապամոնտաժվեն: Մենք այս հարցում հետևողական կլինենք»,-ասել է Քուրթուլմուշը:

Նշենք, որ Վանի  Արտամեդի (Էդրեմիթ) քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հասարակական լողափի հարևանությամբ գտնվող պատմական բլրի և հայկական գերեզմանոցի վրա զուգարան և հանդերձարաններ են կառուցվել:

Նշված տարածքում նախկինում հայկական թաղամաս է եղել, որը հայտնի է որպես հանրահայտ հայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայր: Թաղամասի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատունն այսօր անարգվել է, կատարված կառուցապատումների պատճառով բազմաթիվ մարդկային ոսկորներ են դուրս եկել հողից և այս ու այն կողմ ընկել: Գերեզմանոցն ու բլուրը չեն խուսափել նաև գանձախույզների ուշադրությունից. վերջիններս անխնա փորփրել ու ավիրել են տեղանքը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ