20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ժամանակավրեպ է. ՀՀԿ-ական պատգամավորը դեմ է

ՀՀԿ պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին դեմ է: Խորհրդարանում նախագծի քննարկման ժամանակ նա ասաց, որ նախագծի քննարկմանը հանձնաժողովում ներկա չի եղել և առիթից օգտվելով՝ նկատառումները կներկայացնի: «Այս նախագիծը ներկա պահին և այս տեսքով ԱԺ բերելը, կարծում եմ, ժամանակավրեպ է, որովհետև ինքն ունի մի քանի հարցերի պատասխանների անհրաժեշտություն»,-ասաց նա:

Մախսուդյանը շեշտեց, թե 130 հոդվածը ներառված է անձի կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների գլխում: «Այսինքն՝ այդքան էլ այդպես չէ, որ եթե շտապօգնության վարորդի ճանապարհը փակում են, դա կարող է դիտվել որպես անձի կյանքի դեմ ուղղված հանցագործություն»,-ասաց նա: Պատգամավորը շարունակեց, թե անընդհատ խոսում են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքում հոդվածի առկայության հետ և նշեց, թե դրանք պետք չէ համեմատել, քանի որ լրագրողների դեմ բռնությունները շատ ավելի են: «Այո, եթե ունենք վիճակագրություն, որ տարեկան 50 լրագրողի և 48 բժշկի նկատմամբ է բռնություն կիրառվում, միանշանակ իմ կարծիքը կասեի, որ արդարացի է, քանի որ լրագրողների նկատմամբ բռնությունը ծավալուն է, ուրեմն պետք է բժիշկների նկատմամբ էլ հատուկ հանցակազմ նախատեսենք: Եթե ունեք, պարո՛ն Ավագյան, նման վիճակագրություն, մեզ ներկայացրեք, որ հասկանանք՝ որքան է, որովհետև անընդհատ խոսում են, որ բժիշկների դեմ բռնությունների վիճակագրական տվյալներն այդքան էլ չեն»,-ասաց նա: 

Նշենք, որ նախագիծը սահմանում է բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով` պատժվում է  տուգանքով` նվազագույն աշխատավարձի  երեք հարյուրապատիկից  հինգ հարյուրապատիկի չափով: Վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքի դեպքում պատժվում է կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ