20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սեֆիլյանը շնորհակալություն հայտնեց դատավորին

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը:

Նշենք, որ դատարանը գտնվում է ապացույցների ուսումնասիրման փուլում: Պետական մեղադրող Պետրոս Պոտրոսյանը միջնորդեց, որ այսօրվա նիստում ուսումնասիրվեն Ժիրայր Սեֆիլյանին և Գևորգ Սաֆարյանին առնչվող տեսանյութերը:

Դատարանը լսում է «Հարյուրամյակը առանց ռեժիմի»  շարժման շրջանակներում Սեֆիլյանի ելույթները:

Առաջին տեսանյութում Սեֆիլյանը խոսում էր ռեժիմի վարած ապազգային քաղաքականության մասին և պայքարի տարբերակներ առաջ քաշում:

Տեսանյութի դիտումից հետո նա տեղից հայտարարեց.«Այն ինչ այստեղ լսեցիք այժմեական է և շնորհակալ եմ, որ ցույց տվեցիք»:

Նախագահող դատավորը անտեսեց Սեֆիլյանի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ