20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչու՞ են թաքցնում «Գարդասիլ» պատվաստա­նյութի առաջացրած առողջական ծանր հետևանքները. Իրատես

ՀՀ կառավարությունը, գրեթե ինչպես միշտ, տարբեր խնդիրների առնչությամբ, այս անգամ ևս անտեսելով, արհամարհելով հանրու­թյան շրջանում առկա տագնապնե­րը, դժգոհությունն ու զայրույթը, մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստումներն իր արձանագրային որոշմամբ ընդգրկել է «Պատվաստումների ազգա­յին օրացույց» կոչվածում: Դրա­նով, ըստ էության, որոշել է, որ մեր 13 տարեկան աղջնակները (շուրջ 16 000 հոգի) պետք է պատվաստ­վեն մարդու պապիլոմայի պատ­վաստանյութով (այժմ՝ «Գարդասիլով»): ՀՀ առողջապահության նախարարությունն այդ վտանգավոր պատվաստանյութով (արտադրող ընկերություն՝ «Մերկ» պատվաստումը նա­խատեսել է սկսել 2017 թ. դեկտեմ­բերի 2-րդ շաբաթվանից:

Մեր հրապարակայնորեն տված հարցը՝ ինչու՞ է ՀՀ առողջապահության նախարարու­թյունը թաքցնում «Գարդասիլ» պատվաստա­նյութի առաջացրած առողջական ծանր հետևանքները դեռահասների ու կանանց շր­ջանում, դեռ մնում է անպատասխան: Դե ի՞նչ պատասխանի… Հո չի՞ ասելու, որ դարձել է Առողջապահության համաշխարհային կազմա­կերպության, նրա պես, մեղմ ասած, կասկածե­լի «Գավի վակցինա» միության, «Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դա­շինքի» (ԳԱՎԻ) ու նշված կազմակերպություն­ների հետևում կանգնած ուժերի կամակատա­րը ու կատարում է այն, ինչ նրանց է պետք ու թաքուն թե բացահայտ, ուղղակի թե անուղղա­կի կերպով թելադրվում է նրանց կողմից:

Հենց ԳԱՎԻ-ն է Հայաստանին 2 տարվա ընթացքում տրամադրելու պատվաստանյութը և պատվաստումների օժանդակ պարագաները (ան­շուշտ, ո՜չ մեր սիրուն աչքերի համար, ո՜չ Էլ մեր երեխաների առողջությամբ մտահոգ լինելով կամ մեզ սիրելով), ինչպես նաև ներդրման հա­մար նախապատրաստական միջոցառումնե­րի մի մասի ծախսերը, որոնք մասամբ արդեն իսկ տրամադրել է: Պաշտոնական տեղեկատ­վության համաձայն, ԳԱՎԻ-ն հավանություն է տվել հիշյալ պատվաստումներն իրականաց­նելու և պատվաստանյութն ստանալու վերա­բերյալ ՀՀ առողջապահության նախարարու­թյան ծրագրային առաջարկին:

Այսինքն՝ ծրագրային առաջարկը, իբր թե, ՀՀ առողջա­պահության նախարարության կողմից է եղել (պաշտոնապես, դեյուրե, հավանաբար հենց այդպես է), իսկ թե նախարարությունն ինչու՞ է այդ ծրագրային առաջարկը ներկայացրել հի­շյալ կազմակերպությանը, իրականում նախաձեռնությունն ու՞մ կողմից է եղել, սրա վերաբերյալ ճշմարտությունը, կարծում ենք, չի ասվում:

ՀՀ կառավարության 2017 թ. նոյեմբերի 9- ի արձանագրային որոշման նախագծին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կցած տեղեկանքի համաձայն, «ՄՊՊ-ի (նշ­ված հապավման մեջ, որը տեղեկանքում այս տեսքով բազմիցս կրկնվել է նախարարու­թյան համապատասխան աշխատակիցների անփութության պատճառով ակնհայտ վրի­պակ կա, պետք է լինի ՄՊՎ-ի, այսինքն՝ մար­դու պապիլոմայի վիրուսի.-Ա. Հ.) դեմ պատվաստումից հետո ի հայտ եկող հետ պատվաստումային երևույթներն աննշան են:

Ավելի շատ դիտարկվում են տեղային ռեակցիաներ՝ ներարկման տեղում ցավ, կարմրություն, այ­տուց, քոր: Ընդհանուր ռեակցիաներ՝ ջերմության բարձրացում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն, ցավ որովայնի շրջանում: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ