20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բուժաշխատողին ծեծողները, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտողները կպատժվեն

Ազգային ժողովը քննարկում է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, որը վերաբերում է բժիշկների նկատմամբ բռնություն գործադրած անձանց պատժի խստացմանը:

Օրենքի նախագծով սահմանվում է բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով: Մեկ այլ կետով սահմանվում է բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ` պատժվում է կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հարցրեց, թե ինչու է տարբերակվում բռնարարքը, ըստ որի՝ այս կամ այն ոլորտում կարելի է իրականացնել, բայց բուժհաստատությունում բժիշկների հանդեպ անհնար է իրականացնել: «Տպավորություն է մասնագիտացված առանձնացված վերաբերմունք է դրսևորվում, այն դեքպում, երբ բռնարարքը հակաօրենսդրական է և քրեական օրենսգրքով կա պատժի հստակ սահմանում»,-ասաց նա: ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը հմաձայնեց՝ այո առաձնացնելու խնդիր կա, և հիշեցրեց, որ նման առաձին օրենքներ կան այլ մասնագիտությունների գծով, ինչպես լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտելու նկատմամբ առաձին հոդված կա, նաև զինծառայողների հետ կապված: Ըստ Ավագյանի՝ 316 հոդված է սահմանված, հատուկ առաձնացված իշխանության ներկայացուցչի նկատմամբ և այս հոդվածի շատ հարցեր հենց նույն հոդվածին են նմանացրել: Իսկ թե ինչու հենց բժիշկներին, ոչ մանկավարժներին, Ավագյանը բացատրեց, որ միայն բժիշկներն են առանձին հոդվածներով պատասխանատվության ենթարկոմ, եթե մասնագիտական սխալ են թույլ տվել, իսկ քանի որ կա պատասխանատվություն, նաև իրավունքի խնդիրն են փորձում առաջ բերել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ