25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրականում ոստիկանության ֆինանսավորումը կրճատվում է. Ահարոնյանը՝ Զեյնալյանին

ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` պարզաբանելով ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանի կողմից խորհրդարանի ամբիոնից ոստիկանության վերաբերյալ արված երկու հայտարարությունները.

«Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Զեյնալյանը ՀՀ 2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ խորհրդարանի ամբիոնից ոստիկանության վերաբերյալ երկու հայտարարություն արեց, որոնք մեկնաբանության կարիք ունեն:

Նախ հարգարժան պատգամավորը հարցադրում արեց, թե ինչու է աճում ոստիկանության ֆինանսավորումը:

Իրականում խորհրդարանի քննարկմանը ներկայացված նախագծով ոստիկանության ֆինանսավորումը 2018 թվականին նախատեսվում է ոչ թե ավելացնել, այլ հակառակը՝ կրճատել 1,3 տոկոսով կամ 544,4 միլիոն դրամով:

Ինչ վերաբերում է Արտակ Զեյնալյանի երկրորդ հարցադրմանը, թե բնակչության մեկ շնչին ընկնող թվով Հայաստանի ոստիկանությունը գերազանցում է այլ երկրների,ապա մի քանի օր առաջ ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչը նույն խորհրդարանում ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ ոստիկանությունն օպտիմալ թվակազմ ունի և չի գերազանցում այլ երկրների իրավապահ համակարգերին:

Արտակ Զեյնալյանը, որը նաև փորձառու իրավաբան է, զարմանալիորեն հիմնվում է Կառավարության որոշումով գաղտնագրված, այսինքն՝ հրապարակման ոչ ենթակա և անհայտ թվի վրա. այդ դեպքում որքանո՞վ է փաստական նման պնդումը»,-գրել է Աշոտ Ահարոնյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ