17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բախվել են Նիսանն ու Մերսեդեսը. կան տուժածներ

Նոյեմբերի 16-ին, ժամը 15:08-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի 12 հասցեի մոտակայքում բախվել են «Nissan Sentra» մակնիշի 72 SA 772 (վարորդ՝ 1997 թ. ծնված Ս. Մ.) և «Mercedes-Benz» մակնիշի 34 FM 777 (վարորդ՝ 1970 թ. ծնված Ս. Պ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: 

Փրկարարները Ս. Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ: «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1996 թ. ծնված Լ. Պ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ: Բժիշկները Ս. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Լ. Պ.-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ