16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է փոխվել

Վարչապետի ու կառավարության գգործունեության գնահատականը տնտեսական քաղաքականությունն է, որի արդյունքը կերևա 2017 թվականի վերջին կամ 2018 թվականի սկզբին. Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նա նշեց, որ պետական համակարգում 1 կամ 2 տարին իսկապես քիչ են փոփոխություններ անցկացնելու համար:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ականներն ակտիվ ակսել են քննադատել Կառավարությանը, սա կարող է ինչ-որ բանի հանգեցնել, Հակոբ Հակոբյան արձագանքեց, որ այստեղ կարևորն այն է, որ ՀՀԿ-ականներն են պաշտպանում Կարեն Կարապետյանին: <<Մենք ասել ենք ու էլի կրկնում ենք, որ քաղաքական մեծամասնությունն ու Կառավարությունը մի թիմ են Դաշնակցության հետ միասին>>:

Henaran.am-ը ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանից հետաքրրքվեց Կառավարությանն ուղղված քննադատություններից: Հարցին, թե հնարավոր է, որ հրաժարականի պահանջ դնեն, նա պատասխանեց այսպես. <<Բացարձակ որևէ քաղաքական խնդիր չկա: Մենք պաշտպանում ենք Առինջ մոլի և բոլոր առևտրականների, ընդհանրապես ՓՄՁ-ների շահերը, դա չի նշանակում, որ քաղաքական նպատակներ ենք հետապնդում:

Գործընթացները հունով գնում են, մենք քաղաքականության մեջ կանխատեսումներով չենք զբաղվում>>:

Հիշեցնենք, որ նախկինում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ասել էր, որ Կարեն Կարապետյանն իր ընկերն է, և ճիշտ ու օբյեկտիվ չի լինի, եթե ինքը գնահատական տա իր ընկերոջ կառավարության գործունեությանը: Սակայն այս քառօրյայի առաջին օրվանից, նույնիսկ ավելի վաղ՝ բյուջեի նախագծի քննարկումից սկսած <<Ծառուկյան>> խմբակցության պատգամավորներն ակտիվ քննադատություններ են ուղղում Կառավարության ու հենց Կարեն Կարապետյանի ուղղությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ