19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

102-րդ ռազմաբազայից անհետացածների տվյալները․ Գյումրիի թաղամասերում շարունակում են հսկել ռուս զինվորականները /ֆոտո, տեսանյութ/

Արդեն տեղեկացրել էինք, որ Գյումրիի 102-րդ ռազմաբազայից մարդ է անհետացել: Այս մասին տեղեկությունների մասին տեղյակ չէին Շիրակի մարզի ոստիկանությունն ու դատախազությունը:

Բայց Մուշ թաղամասում, ինչպես նաև 8-րդ զինվորական թաղամասերում շարունակվում է որոնումները: Ռուս զինծառայողները հսկում են թաղամասերը: Ամեն քայլափոխի հարցնում են:

Պարզվում է, մեկ շաբաթից ավելի է ծառայության չեն ներկայացել երկու պայմանագրային զինծառայողներ: Կրստեր սերժանտ Դմիտրի Օրգանիկով Վլադիմիրովիչը՝ ծնված 11,03,96 թվականին՝ 180 սմ հասակով, 65 կգ, նիհարավուն կազմվածքով, սև մազերով, հագին եղել է սև մարզական հագուստ:

Մյուս անհետացածը շարքային Ալեքսանդր Երմյակով Ալեքսանդրովիչն է: Ծնված 11,09,98 թվականին: Հասակը 165 սմ, 60 կգ, նիհարավուն, բաց գույնի մազերով, կապույտ աչքերով: Հագին եղել է մուգ կապույտ մարզական հագուստ: Փաստաթղթեր չունի:

Henaran.am-ը հետաքրքրվեց, թե ինչն է եղել պատճառը, գուցե, ճնշումներ են եղել կամ ծառայակիցների հետ խնդիրներ են ունեցել: Բայց փնտրող զինվորականները  նշեցին, որ  նման խնդիր չի եղել: Իրար հետ ընկերություն են արել:Իսկ վերջին  շրջանում նրանց տեսել են Մուշ թաղամասում: Տեղյակ չեն, թե ունի արդյոք բնակարան թաղամասում, բայց նշեցին, որ խոսակցություններ են լսել, որ  մեքենա են վերցրել վարձով ու անհետացել են:

Նաև նշեցին, որ եթե երկու օրվա ընթացքում չգտնեն, նրանց ձերբակալման հրաման կտրվի ու քրեական գործ կհարուցվի:

Henaran.m-ի այն հարցին, թե զենք ունեն, պատասխանեցին, որ ոչ:, միաժամանակ հավելելով, որ պետք չէ վախենալ:

Իսկ Մուշ թաղամասի բնակիչներն էլ նշեցին, որ դեռ մեկ շաբաթ առաջ էին սկսել փնտրել ու հարցնել: Մանրամասները տեսանյութում:  

IMG_20171116_173906 IMG_20171116_173850 (1)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ