19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դատավորը խախտումներ է թույլ տալիս

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ  շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:

Խորհրդակացական սենյակից վերադառնալով դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ մերժում է փաստաբան Մուշեղ  Շուշանյանի  ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:

Փաստաբան Արա Ղարագյոզյանը իր հերթին պահանջեց դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը:

Ղարագյոզյանը նկատեց, որ դատավորը խախտել է իր պաշտպանյալ Մանվել Աթոյանի անմեղության կանխավարկածը:

«Դուք կայացնում եք այնպիսի որոշումներ, որոնոք չեն բխում օրենքից»,-ընդգծեց Արա Ղարագյոզյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն  անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ