25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կապահովվի Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեությունը

Գործադիրը հավանություն է տվել «Սահմանադրական դատարանի մասին»  ՀՀ սահմանադրական օրենքի, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին»  և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Առաջարկվող փոփոխություններով, մասնավորապես՝ կապահովվի Սահմանադրական դատարանի՝ որպես սահմանադրական վերահսկողության մասնագիտացված մարմնի, արդյունավետ գործունեությունը, կհստակեցվեն ՍԴ դատավորին ներկայացվող պահանջները, կստեղծվեն բավարար իրավական նախադրյալներ ժողովրդավարության ամրապնդման համար,     իրավական համակարգում հնարավորինս կկանխարգելվեն և կբացառվեն հակասահմանադրական իրավիճակները: Օրինագծերով, մասնավորապես,  սահմանվում են ՍԴ դատավորին ներկայացվող պահանջները, կարգավորվում են նրա գործառութային անձեռնմխելիության հետ կապված հարաբերությունները, սահմանվում են Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հիմքերը: Առաջին անգամ առաջարկվում է ՍԴ-ին վերապահել սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծման լիազորություն: Դա հնարավորություն կտա իրավական ճանապարհով հաղթահարել սահմանադրական մարմինների միջև առաջացող վեճերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ