25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Փաստորեն ապստամբ դատավոր ունենք». «Սասնա ծռեր»-ի անդամ/տեսանյութ/

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ  շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:

Փաստաբան Գրիշա Բալասանյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա նշեց, որ օրերս դատավոր Արտուշ Գաբրիելյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» թերթին, որտեղ նշել է, որ դատական նիստերի ձգձգման համար մեղավոր են ամբաստանյալների պաշտպանները:

«Միջնորդում եմ, որ դադարեցնեք հրապարակավ անվանարկել պաշտպաններին և այլևս նման հարցազրույցներ չտալ:Չի բացառվում, որ հանկարծ մամուլի ասուլիս էլ հրավիրեք, որ մեզ վատաբանեք: Պահանջում եմ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը»,-նշեց Գրիշա Բալասանյանը:

Միջնորդությանը միացան մյուս պաշտպանները:

 «Հարցազրույցի մեջ պետք է նշեիք,թե Ձեր ներկայությամբ ոնց են բռնության ենթարկվել ամբաստանյալները: Գուցե խոսեիք տղաներին ծեծող Արմեն Ղազարյանի մասին էլ»,-դատավորին դիմեց  պաշտպան Արա Ղարագյոզյանը:

«Փաստորեն ապստամբ դատավոր ունենք»,-տեղից հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն  անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ