25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞վ է քո թիկունքին կանգնած

Եթե մեկն իր պաշտոնին է ապավինում, մյուսը` հարստությանը, երրորդը` հանգամանքին, ապա դու միայն Աստծուն ապավինիր ու հավատա: 

Հաճախ ենք լսում, որ «հզոր» մարդու հասցեին ասում են, տեսնես ո՞վ է այս մարդու թիկունքը, որ չի վախենում: Քո թիկունքը թող Աստված լինի և քո վախը միայն նրան կորցնելու համար լինի: Բոլորիս համար հաստատ կգա մի օր, որ մեր թիկունքը դատարկ կմնա վերը նշված դատարկ բաների համար և մեր գործերի պատճառով գլխիկոր կկանգնենք համայն մարդկության թիկունքին կանգնած մեր Փրկչի առջև և ամոթահար պատասխան կփնտրենք արդարանալու համար: Իսկ Սուրբ Եփրեմ Ասորին զգուշացնում է. ասելով`

«Մեղավոր մարդու հոգին մահվան ժամանակ վախով է դուրս գալիս մարմնից իր գործերի պատճառով: Որովհետև իր գործերն են սպասում իրեն հոգին ավանդելու ժամանակ: Դառնանք ազատ և չկաշկանդենք մեզ մեղքի պատճառով: Երբեմն մահվան հրամանը մեկ վայրկյանի մեջ է վրա հասնում ու կատարում իր գործը` մարդուն գտնելով բարեպաշտության մեջ, իսկ երբեմն էլ` մեղքի: Պատահում է որ մահվան հրամանը ձգձգվում է, հնարավորություն տալով մարդուն զղջալու և ապաշխարելու համար: Եկեք մենք ամեն օր քայլենք, որպեսզի երբ գա մահվան ժամանակը, մենք արդեն ճամփա ելած լինենք»:

Շնորհակալություն սիրելի Սուրբ. բարեխոսիր մեզ համար, որ գրածը կարդանք և կարդացածը հասկանանք:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ