25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իշխանությունն ու ուսանողները համաձայնության կգա՞ն

 Այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցումով և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է վերացնել տարկետման իրավունքը։

Ուսանողներն այս ամենից հետո փակեցին Բաղրամյան պողոտան, ինչպես նաև ԱԺ-ի ծառայողական մուտքը, ինչին հետևեցին ոստիկանների կոշտ գործողությունները ակցիայի մասնակիցների նկատմամբ։ Ոստիկանները ուժ կիրառեցին ուսանողների նկատմամբ, փորձելով վերջրններիս հչել՝ Բաղրամյան պողոտան բացելու համար։ Բարեբախտաբար, բախումը ավելի չթեժացավ։ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ուսանողներից 5-ի   հետ  հանդիպում ունեցավ, որին մասնակցեց նաև ԱԺ նախագահը։

Ի վերջո որոշվեց՝ նինչև նոյեմբերի 22-ը հացադուլն ու դասադուլը կդադարեցվեն։ Ուսանողների հետագա անելիքները պարզ կլինեն նոյեմբերի 22-ի քննարկումներից հետո։

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը  Henaran.am-ի հետ զրույցում նշեց․ «Կարծում եմ՝ ողջունելի են ուսանողների գործողությունները։ Դա իրենց կարծիքն է։ Իրենք որոշում են կայացրել, և ես իրավունք չունեմ իմ կարծիքով ճնշում գործադրել իրենց վրա։ Եթե իրենք այդպես են ճիշտ գտել, ապա դա ճիշտ է։ Ես սատար եմ կանգնում իրենց կայացրած որոշմանը։ Իսկ ինչ վերաբերում է ոստիկանների գործողություններին, ապա նրանք ՀՀ-ում ընդհանրապես յուրաքանչյուր գործողություն կատարելիս պիտի 7 անգամ մտածեն, և նոր ինչ -որ գործողություն անեն, առավել ևս երբ խոսքը վերաբերում է երիտասարդներին, քաղաքական ակցիաներին ու հանրային ընդվզումներին։ Կարծում եմ՝ իմ այս կարծիքը կիսում են շատ շատերը։ Հույս ունեմ, որ ոստիկաններն ականջալուր կլինեն և ինչ-որ չափով արդեն ականջալուր են»։ Հարցին՝ իշխանությունները պատրաստ կլինե՞ն ջիզել ուսանողներին ու վերջիններիս հետ ընդհանուր հայտարարի գալ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ այո։ Վստահ եմ՝ այո։ Նրանց գործողությունները հենց դա են ցույց տալիս։ Իրենք հասկանում են, որ պետք է հաշվի նստեն հանրության կարծիքի հետ, իսկ ուսանողությունը հանրության ամենամեծ, կարևոր բաղադրիչներից է», – նշեց Ալեն Սիմոնյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ